Տվյալները տագնապալի են. Վրաստանում 70%-ը կենսապահովման աշխատավարձից ցածր է վարձատրվում
2023 թվականին աշխատողների մոտ 25%-ը` առնվազն 330 հազար մարդ, ստանում է պետության սահմանած կենսապահովման աշխատավարձի սահմանած գումարից ցածր աշխատավարձ։ Այս տեղեկությունը, ըստ aliq.ge-ի՝ տարածել է Սոցիալական արդարության կենտրոնը։
Ի տարբերություն կենսապահովման նվազագույն զամբյուղի, որը ներառում է միայն ֆիզիկական գոյատևման համար անհրաժեշտ ծախսերը, և որի հաշվարկման եղանակը շատերը հավաստի չեն համարում, կենսապահովման աշխատավարձը, ֆիզիկական գոյատևման հետ մեկտեղ, անձի և նրա ընտանիքի զարգացմանը նվազագույն հնարավորություն է տալիս։
Այս առումով եկամուտների ծառայության տվյալները տագնապալի են: Վիճակագրական տվյալների հիման վրա կարելի է եզրակացնել, որ 2023 թվականին աշխատողների մոտավորապես 70%-ն ստացել է կենսապահովման աշխատավարձից ցածր աշխատավարձ։ Նախորդ տարիներին այդ թիվը տատանվում էր 70-80%-ի սահմաններում:
Կենսապահովման աշխատավարձն այն վարձատրությունն է, որը տրվում է քաղաքացուն սննդի, բնակարանի, հագուստի, կրթության, առողջապահության, տրանսպորտի և այլ կարիքների հետ կապված ծախսերը հոգալու համար: