Վրաստանում բանկերի դեմ բողոքների թիվն աճել է
Ազգային բանկի տվյալներով՝ 2024 թվականի հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, առևտրային (կոմերցիոն) բանկերի նկատմամբ բողոքների թիվն աճել է գրեթե 47 տոկոսով։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Մասնավորապես, այս տարվա հուլիսին սպառողները բանկերի դեմ 2596 բողոք են ներկայացրել, մինչդեռ 2023 թվականի նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել է 1767։
Բողոքների գլխավոր հնգյակը (2024 թվականի հուլիսի դրությամբ) այսպիսի տեսք ունի.
1. Ընթացիկ հաշիվ/դեբետային քարտ- 1595 դիմում,
2. Սպառողական վարկ- 331 դիմում,
3. Վարկային քարտ- 123 դիմում,
4. Ինտերնետ բանկ- 65 դիմում,
5. Բիզնես վարկ- 56 դիմում։
Ըստ բողոքների բովանդակության՝ ներկայացված ամենաշատ բողոքները՝ 1449-ը, վերաբերում են գործարքներին, որին հաջորդում է վարչարարությունը/սպասարկումը՝ 495 բողոք, պայմանագրի պայմանների հետ կապված պահանջները 3-րդ տեղում են՝ 247։
Ազգային բանկի կայքում հրապարակված վիճակագրության համաձայն՝ 2024 թվականի հուլիսին 2596 բողոքներից 1419-ը բանկերը համարել են անհիմն, 387-ը՝ հիմնավոր։ 781 դիմումի դեպքում վերանայումը դեռ շարունակվում է, 9 դիմումի դեպքում վերանայումն ավարտված է, հայցը համարվել է վավեր, սակայն խնդիրը չի լուծվել։
Նշենք, որ թեժ գիծն Ազգային բանկում գործում է 2011 թվականից։ Դրանից հետո կազմվում է նաև բողոքների վիճակագրություն: