
Գործազրկության կրճատում՝ արտագաղթի աճի հաշվին

Գործազրկության մակարդակի նվազումը Վրաստանի կառավարությունը կապում է հաջող տնտեսական քաղաքականության հետ, սակայն փորձագետները հակառակն են պնդում, իսկ վիճակագրությունը հաստատում է նրանց պնդումը, ըստ aliq.ge-ի՝ հայտնել է mtavari.tv-ն։
Ըստ փորձագետների` Վրաստանում գործազրկությունն այնքան սրված խնդիր է, որ աշխատունակ քաղաքացիները հարկադրված լքում են երկիրը։
Եկամուտների ծառայության տվյալների համաձայն՝ պարզ է դառնում, որ 2023 թվականին աշխատողների մոտավորապես 25 տոկոսը կամ 330 հազար մարդ ստացել է նվազագույնից ցածր աշխատավարձ։
2022 թվականին եկամտի չափը կազմել է մինչև 1800 լարի, իսկ 2024 թվականին՝ մինչև 1900 լարի։ Այս թվերը հաստատում են, որ աշխատողների մոտավորապես 70 տոկոսն ստացել է ապրուստի համար անհրաժեշտ վարձատրությունից ցածր աշխատավարձ։