
Հայաստանը չի բացառում սեփական տարածքն ինչ-որ մասնավորի հանձնելը, իսկ Իրանը դրան դեմ է

Եթե ձեր շրջապատում երբևէ բանավեճ ծագի Հայաստանի ինքնիշխանության վերաբերյալ, կարող եք մեջբերել այս երկու խոսքերն ու բանավեճն այդքանով փակել։
Հայաստանի ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյան․
«Քննարկվում է դեպի Նախիջևան ճանապարհի վերահսկողությունը մասնավորին հանձնելու հարցը, բայց դեռ նոր մանրամասներ չկան»:
Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոհբանի․
«Տարբեր անվանումներով, այդ թվում, այսպես կոչված՝ «միջանցքի» անվան տակ, Հայաստանի մասին երազանքներն ու ցանկություններն անիրագործելի են։ Իրանը հանդես է գալիս նրա համար, որպեսզի ցանկացած վերահսկողություն իրականացվի Հայաստանի կողմից»։
Կարծեմ, երկու հայտարարությունների կոնտեքստից ակնհայտ է, որ Հայաստանը չի բացառում սեփական տարածքն ինչ-որ մասնավորի հանձնելը (առնվազն հիմար պետք է լինել չհասկանալու համար, որ ցանկացած մասնավորի հետևում պետություն է), իսկ Իրանը դրան դեմ է։
Պարզ ասած՝ Հայաստանին սեփական ինքնիշխանությունը պետք չէ։
Այսքանով ցանկացած բանավեճը կարելի է փակել և չշարունակել։