Ադրբեջանը 2020թ․ ավարտին, չնայած 44-օրյա պատերազմին, հաջողությամբ շահագործման հանձնեց Հարավային գազային միջանցքի (ՀԳՄ) վերջին բաղադրիչը, և մեկնարկեց գազի ուղիղ մատակարարումները դեպի եվրոպական շուկա։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 20-ին հրավիրել է խորհրդակցություն՝ հանրապետության ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ:
«120 հազար արցախահայեր գերության մեջ են, ինչ է արել Հայաստանի իշխանությունը, վաղը նույնը լինելու է Ջերմուկում, Սյունիքում, Լենինականում (Գյումրիում), Մարտունիում՝ կրկին ոչինչ չեն անելու։ Այս մարդկանցից ի՞նչ սպասես։ Մեր «գերագույնի» կինը մի խոսք է ասել, կյանքում միակ ճիշտ խոսքը՝ տղաները զոհվել են հանուն ոչնչի ու շարունակում են զոհվել հանուն ոչնչի։ Այս մարդկանցից ի՞նչ սպասես՝ կատվի հետ գիրք են կարդում, իր քաղաքացիներից 120 հազար հոգի գերության մեջ են, նա Օսկար կատվի հետ գիրք է կարդում, ֆուտբոլ դիտում։ Գիտեմ, դժվար է կատվին տառաճանաչություն սովորեցնելը, բայց գուցե իրենց մոտ ստացվի»,- եզրափակեց Աշոտ Սևյանը։
Արցախը արդեն 9 օր պատանդի կարգավիճակում է. ՀՀ իշխանությունների անգործությունը. ՈՒՂԻՂ
«Սա այնպիսի արարք է, որը հակասում է Ադրբեջանի կողմից բարի կամքի և մարդասիրական պատասխանատվության ցանկացած պնդումներին»,- ասված է նամակում։
Արցախը, արդեն 9 օր է, Ադրբեջանի կողմից գտնվում է շրջափակման մեջ, փակելով Լաչինի միջանցքը, Ադրբեջանը փաստացի 120 հազար արցախահայերի կանգնեցրել է նոր ցեղասպանության առջև։ Այս պահին տարբեր գյուղեր փորձում են սեփական միջոցներով առաջացած խնդիրները լուծել՝ հուսալով, որ շուտով Արցախն աշխարհի հետ կապող միջանցքը կբացվի։
Ստեղծված իրավիճակը Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ վարվող հայատյաց քաղաքականության տրամաբանական շարունակությունն է։
Արցախի շրջափակում. օր 9-րդ
Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանանին հույս է հայտնել, որ Լաչինի միջանցքի շրջափակման վերացման հարցը կլուծվի Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության և խաղաղ ճանապարհով:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ չարժե անդրադառնալ այն մարդկանց, որոնք տարբեր հարթակներում հայտարարում են, որ Բերձորի միջանցքը փակել են ռուս խաղաղապահները։
«Այս պահին Ադրբեջանը մի քանի նպատակ է հետապնդում». Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից փակելուն, նշեց՝ որքան էլ խնդիրը քննարկում են հումանիտար ճգնաժամի տեսանկյունից, պետք է գիտակցել, որ սա առաջին հերթին քաղաքական խնդիր է։
Հ.Գ. «Խաղաղության դարաշրջանի» անվան տակ 2 տարի Հայաստանի ոչ հայկական կառավարությունը ոչինչ չի արել ՀՀ ՊՆ-ն արագ տեմպերով ոտքի կանգնեցնելու համար, ու էս իրականության մեջ «մենք» շարունակում ենք անտեսել Մեծ Ոճիրը:
Բոլորս խնայողաբար օգտագործենք էլեկտրաէներգիան. Արցախէներգո ՓԲԸ տնօրենի կոչը
Պաշտպանի աշխատակազմը շարունակում է տեղեկատվություն ու փաստեր տրամադրել միջազգային կազմակերպություններին` Արցախում ադրբեջանական հայատյաց քաղաքականության հետևանքով մարդու իրավունքների տևական խախտումների և հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։
Աշխարհ, բացիր քո աչքերը. արցախցի երիտասարդները տարբեր լեզուներով դիմել են աշխարհին
Նիստի ընթացքում ներկայացվել է նաև էներգամատակարարման, ջրամատակարարման և այլ ենթակառուցվածքների ոլորտներում ընթացիկ իրավիճակն ու խնայողություններին ուղղված միջոցառումների իրականացումը:
«Ցավոք, քաղաքակիրթ աշխարհում մարդիկ զրկված են առողջ լինելու, ժամանակին բուժօգնություն ստանալու հիմնարար իրավունքից:
Հայցում նշվում է, որ պաշտոնական Երևանը պատասխանատվություն է կրում 2022 թվականի մայիս-օգոստոս ամիսներին Լաչինում և հարակից գյուղերում «ադրբեջանցիների պատկանող հարյուրավոր սեփականության օբյեկտների ոչնչացման համար»։
Ադրբեջանագետ Տատթիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ, «Anglo Asian Mining»-ը նամակ է հղել մի շարք միջազգային կազմակերպությունների և կառավարությունների, այդ թվում ՝ ՄԱԿ-ի, ԱՄՆ Պետդեպարտամենտի, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության և Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչներին ընկերության գործունեության և ներկայումս շահագործվող հանքավայրերում օգտակար հանածոների արդյունահանման իրավունքների վերաբերյալ:
Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանի սոցիալական հետազոտությունների կենտրոնը հարցում է իրականցրել՝ պարզելու համար իրենց քաղաքացիների ՌԴ խաղաղապահների նկատմամբ ընդհանուր ընկալումները.
Այդ հարցում կրթությունն ու դաստիարակությունն անհրաժեշտ է, բայց ոչ բավարար: Երբ պատմական մի կարճ փուլում սկսեցինք (1988-2018թթ) «գայլի» պես մտածել` ունեցանք մաքրված հայկական ազգային պետություն և ազատագրված Արցախ:
«Էս հարմարվողականությունը քանդեց իրանց ու մեր տները, բայց էս մարդիկ որևէ հետևություն չարեցին ու դրա համար էլ տեղի ունեցողը խիստ օրինաչափ ա, ուղղակի հիմա արձանագրենք էս վիճակը, որ իշխանափոխությունից հետո հիշենք՝ «աղբի տեղը աղբամանում է»»:
Արցախն Ադրբեջանի կողմից շրջափակելու արդյունքում Արցախում գտնվող բազմաթիվ հիվանդների չեն կարողանում տեղափոխել Երևան։ Արդեն 9-րդ օրն է՝ Ադրբեջանը փակելով Լաչինի միջանցքը, մեկ հոգու մահվան պատճառ է դարձել: Ծանր հիվանդին այդպես էլ հնարավոր չեղավ տեղափոխել Երևան։
Լաչինի միջանցքի հետ կապված հարցի լուծումը, որը Երևանը բարձրացնում է միջազգային մակարդակով, ՀԱՊԿ պատասխանատվության գոտուց դուրս է, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
«Ազգը պառակտած, ժողովրդի մեջ թշնամիներ փնտրող, Արցախը հանձնող, ժողովրդի արժանապատվությունը գետնին տված իշխանության ներկայացուցիչն ընդդիմությանն է մեղադրում այդ արարքների մեջ»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավորների հայտարարություններին։
«Հերթական անգամ իշխանությունը փորձում է մանիպուլյացիա անել, իր պարտականությունն անընդհատ բարդել Ռուսաստանի Դաշնության վրա»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքը ադրբեջանցիների կողմից փակելուն, ապա ԱԽՔ Արմեն Գրիգորյանի պարզաբանմանը, թե նոյեմբերի 9-ին հայտարարությամբ Ռուսաստանի Դաշնությունն է նշված հատվածի պատասխանատուն։
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, սահմանադրագետ Վարդան Այվազյանը, սակայն, լուրջ ակնկալիքներ չունի Արցախի շրջափակման հարցով միջազգային կառույցների որոշումներից:
«Ադրբեջանը հիմա աշխարհաքաղաքական խնդիր է լուծում, որովհետև նրա համար նպաստավոր պայմաններ են, սակայն, եթե ՀՀ իշխանությունները լինեին հայրենասեր և պետականամետ, մենք այս վիճակը չէինք ունենա»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Հաղթանակի սերունդ» շարժման ղեկավար Աշոտ Անդրեասյանը:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանն անդրադառնալով հարցին՝ նշեց, որ նման նիստ անցկացնելը կարևոր է, քանի որ Ադրբեջանի պահվածքը, քաղաքականությունը մարտահրավեր է միջազգային օրենքին, միջազգային հանրությանն ու մարդասիրական նորմերին։