Արցախի դատախազությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Ադրբեջանը հետապնդում է Արցախի Հանրապետության տնտեսության հիմքերը խարխլելու, բնակչությանը եկամտի աղբյուրից, աշխատատեղերից զրկելու նպատակ:
168.am-ի հետ զրույցում Արցախի առողջապահության նախարարի խոսնակ Անգելինա Իսախանյանն ասաց, որ այս պահին 11 հոգի ծանր վիճակում գտնվում են Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում, նրանցից 4-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
168.am-ի հետ զրույցում ավիացիայի փորձագետ, Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն անդրադառնալով այս հարցերին, նախ նշեց, որ աշխարհը բանդիտիզմով չի կառավարվում ու ղեկավարվում։
Հայ ժողովրդին այլևս ոչինչ չի մնում քան ստիպել նրան շատ ավելի կոշտ և խիստ արձագանքել Ադրբեջանի գործողություններին։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի հերթական նիստը:
Ստորագրմանը ներկա է եղել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և այնտեղ ողջունել Ալիևին։
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնն իր գործընկերների հետ դիմել է երկրի նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը:
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը վստահ է, որ միասնականության շնորհիվ ստեղծված դժվարությունները հաղթահարվելու են:
Նիկոլ Փաշինյանը Twitter-ում գրառում է կատարել՝ հիշեցնելով, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցն արդեն ութ օր է փակ է:
Ադրբեջանը հումանիտար ճգնաժամ ստեղծել է, որպեսզի դրա միջոցով իր քաղաքական խնդիրները լուծի, ինչն էլ Արցախի համար անվտանգության ահռելի սպառնալիք է։
Արդեն ութերորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: 1100 քաղաքացի, որից 270-ը անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի:
Մեր կողմից ևս մեկ անգամ աջակցություն ենք հայտնում Արցախի մեր հայրենակիցներին՝ մինչև վերջ ձեր կողքին ենք, մեզ պարտադրում է նաև մեր որդիների արյան կանչը։
Գերմանիայի արտաքին քաղաքական գործիչները կոչ են անում Ադրբեջանին՝ դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը դեպի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան, որտեղ 120 հազար մարդ օրեր շարունակ կտրված է բոլոր մատակարարումներից։
Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցային գործընթացը հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով անարգել շարժը վերսկսելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Հընթացս արարողության Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը և ներկա հավատացյալ ժողովուրդն աղոթք է վերառաքել առ Աստված Հայաստան ու Արցախ մեր հայրենիքի խաղաղության և համայն հայ ժողովրդի անվտանգ ու ապահով կյանքի համար։
Պետնախարարը կարևորել է Արցախի համար բարդ ու ճգնաժամային այս իրավիճակում բնակչության հետ կապը՝ ընդգծելով, որ այն հաղթահարելու այլ տարբերակ, քան համախմբվելն է, չկա: Այդ գիտակցումով են նախաձեռնվել Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ համատեղ այս հանդիպումները՝ փոխանցելու համար Արցախի կառավարության և խորհրդարանի միակամությունը:
Ըստ Արցախի պետնախարարի խորհրդականի՝ գործողություններին ու նստացույցին միջազգային հանրության արձագանքը պետք է դիտարկել երկու տեսանկյունից՝ ուղղակի եւ անուղղակի։
Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Արսեն Ավանեսյանը հերքում է Մարտակերտում ճանապարհ փակելու վերաբերյալ տարածված լուրերը:
Ոգևորությունը առհասարակ լավ բան է, ուժ է, բայց անիմաստ ոգևորությունը առ այն թե ինչ կազմակերպված հերոսություն արեցինք, մեղմ ասած ……… ինչու եք այսքան նայիվ իմ սիրելի հայրենակիցներ, կլինի մի փոքր զոռ տաք տրամաբանությանը մինչև մի գործ սկսելը։
Շուրջ 30 եվրոպացի պատգամավորներ ԼՂ-ում ստեղծված իրավիճակով պայմանավորված դիմել են Շառլ Միշելին և Ժոզեպ Բորելին
Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։
Հասկացե՛ք վերջապես, այսօր հանուն Արցախի պայքարը, նույն 1918թ․ Սարդարապատն է և որոշվում է հայ ժողովրդի, հայոց պետականության լինել չլինելու հարցը։
Այս պարագայում հուշագրավ մի դրվագ, այսօր ադրբեջանցիները փորձեցին մեքենայով առաջ գնալ Բերձորի միջանցքում, ռուս զինվորները ուղղակի կանգնեցին ադրբեջանցիների մեքենայի դեմը։ Բայց սրա մասին, բնականաբար, տեղեկատվական դաշտը չի խոսի…կրկնում եմ, եթե ուզում ես օգնել, ապա պետք է լինես ոչ թե հակառուս կամ հակաեվրոպացի-հակաամերիկացի, այլ լինես հայամետ։
Սա այն պահը չէ, որ ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր, ո՛չ։ Մենք ունենք պատմություն, հզոր ենք այդ պատմությամբ, մեր անցյալով, և յուրաքանչյուր հայ առաջին հերթին պետք է մտածի, որ չկա հայ ազգ՝ առանց Արցախ, չկա հայ ազգ՝ առանց Հայաստան, սա մեր պատմությունն է, և ես չեմ պատկերացնում՝ հայ լինենք և անցյալով խոսենք Արցախի մասին։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ (Ադրբեջանի և Հայաստանի մոնիտորինգի գծով) չորս համազեկուցողները համատեղ հայտարարությամբ անդրադարձել են Լաչինում ստեղծված վիճակին՝ արտահայտելով իրենց մտահոգությունն ազատ տեղաշարժի ընդհատման փաստի վերաբերյալ: Այս մասին ասվում է չորս համազեկուցողների համատեղ ստորագրած հայտարարության մեջ։
Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝ ռուս խաղաղապահների հերթական հումանիտար ավտոշարասյունն այսօր անցել է Լաչինի միջանցքով, որն արդեն 7-րդ օրն է՝ արգելափակված է ադրբեջանցի «բնապահպանների» կողմից։
Իսպանիայի հայ համայնքը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետ կապված խնդրագրով դիմել է Իսպանիայի Կոնգրեսին և Սենատին՝ կոչ անելով դատապարտել Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի անմարդկային գործողությունները և շոշափելի քայլեր ձեռնարկել Արցախի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Խնդրագրով հայ համայնքի ներկայացուցիչները Իսպանիայի խորհրդարանին կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և պահանջել, որպեսզի Ադրբեջանն անհապաղ վերաբացի Լաչինի միջանցքը։
Բայց սա անթույլատրելի է։ Մեր ժողովուրդը պետք է իմանա, որ Արցախի այս վիճակի հետ կապված բոլոր հարցերի գլխավոր հասցեատերը ՀՀ կառավարությունն է։ Ու եթե այդ նույն կառավարությունն ամեն կերպ շեղում է հանրության ուշադրությունը, սլաքներն ուղղում դեպի ռուս խաղաղապահներ կամ նույնիսկ ընդդիմություն, նշամակում է, որ ժողովրդի մեջքի ետևում հերթական դավաճանական սցենարն է բանակցում։
Ջիվան Ավետիսյանի հետ պտտվում ենք ու զրուցում երեխաների հետ:
Երևի հիմա հասկանում եք, թե ինչի չպետք է վստահել թշնամnւն ու հույս չդնել նրա մարդասիրության վրա։ Սրանց հետ խաղաղ ապրելն անհնարին ա, որովհետև սրանք մարդ չեն։ Ու մարդ չեն բոլոր նրանք, ովքեր համառորեն հակառակն են պնդում։