«Ապագայում հնարավոր է նոր երկխոսություն ծավալել և կազմել նոր փաստաթղթեր, որոնք կբավարարեն տվյալ ժամանակի պահանջին»,- ասել է Չելիքփալան:
Անթալիայի բնակիչներին քննադատել են իշխանություններին քաղաքի Աքդենիզ համալսարանին կից ստադիոնի զուգարանների ցուցանակների համար, որոնք փակցված են կանանց և տղամարդկանց զուգարանները տարբերելու համար:
Թուրքիայի Կայսերի քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին կվերանորոգվի: Թուրքական «Hürriyet» թերթի տեղեկացմամբ՝ Կայսերիի քաղաքապետարանը եկեղեցու վերանորոգման համար 3.5 միլիոն թուրքական լիրա (մոտ 915 հազար ԱՄՆ դոլար) կհատկացնի:
Դամասկոսը պահանջում է ԱՄՆ-ի եւ Թուրքիայի զորքերն անհապաղ դուրս բերել Սիրիայից:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձանագրել են ռուս-թուրքական փոխգործակցության կարեւորութունն ու արդյունավետությունը Սիրիայում կայուն քաղաքական կարգավորման հասնելու նպատակով:
Ստամբուլի ոստիկանության պարեկապահակային վարչության պետ Թայֆուն Քարալին փողոցում ծեծել է ծառայության ընթացքում խախտում թույլ տված աշխատակցին:
ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը 2017 թվականը հաջողված է համարում ՀՀ արտաքին քաղաքական գերակայությունների շրջանակներում:
Վրաստանի խորհրդարանը դեկտեմբերի լույս 22-ի գիշերն արտահերթ լիագումար նիստում հաստատել է նախարարների կաբնիետի կազմը եւ կառավարության «Ազատություն, արագ զարգացում, բարեկեցություն» ծրագիրը։
Սիրիայի իշխանությունները պլանավորում են նոր օդանավակայան կառուցել Դամասկոսում, որը կփոխարինի գրեթե 50 տարի առաջ կառուցված հին օդանավակայանին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է երկրի տրանսպորտի նախարար Ալի Համուդը:
Մեկ մարդ է զոհվել, եւս առնվազն 97-ը տուժել Իրանի մայրաքաղաքից ոչ հեռու տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով:
Ադրբեջանի ոստիկանությունում ահազանգ է ստացվել Բաքվի երկաթգծային կայարանում պայթուցիկի առկայության վերաբերյալ:
Ադրբեջանի նախագահի ընտրությունները տեղի կունենան 2018 թվականի հոկտեմբերի 17-ին:
Թուրքիայի իշխանությունները պարտավոր են առերեսվել սեփական պատմության հետ, եթե ցանկանում են հիմնել ժողովրդավարական և մարդու իրավունքները հարգող համակարգ:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում հայ պատգամավոր Գարո Փայլանի մասնակցությամբ միջադեպ է գրանցվել:
Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում և դրան հարակից շրջաններում ամանորյա տոնակատարություններն արգելվելու են: Ինչպես հաղորդում է թուրքական T24-ը, այս մասին հայտնել են Բեյօղլու թաղամասի ոստիկանությունից:
Թբիլիսիի միջազգային օդանավակայանն ընդհատումներով է աշխատել թանձր մառախուղի պատճառով, գիշերը հետաձգել են մի քանի չվերթեր:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայ պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ հետախուզական տվյալներ ունի այն մասին, թե Եվրոպայում հաստատված թուրքահայերի դեմ մահափորձ է կազմակերպվում:
Ամանորի գիշերը հասարակական տրանսպորտը Թբիլիսիի քաղաքացիներին ու հյուրերին կսպասարկի անվճար:
Եվրոպայի վիճակագրական ծառայության (Եվրոստատ) տվյալների համաձայն՝ Թուրքիայում էլեկտրաէներգիան և բնական գազը սպառողների համար ավելի էժան են, քան ԵՄ երկրներում:
Թուրքիայի Մարաշի քաղաքապետարանը կանանց համար հատուկ ավտոբուսներ է գործարկել: Թուրքական «demokrathaber.org» լրատվակայքի տեղեկացմամբ՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) կողմից ավելի վաղ նման նախաձեռնություն էր իրականացվել նաև Մալաթիայում:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ գոյություն ունի պայմանավորվածություն 2018 թվականի հունվարի կեսերին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպելու շուրջ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն չզլացավ Բաքվում ի լուր աշխարհի հայտարարել, որ հայ-թուրքական արձանագրությունները չեն վավերացվի, քանի դեռ Թուրքիայի առաջ քաշած նախապայմանները չեն կատարվի:
ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստի արդյունքներով այսօր ընդունվեց համատեղ ամփոփիչ փաստաթուղթ, որը շոշափում է համագործակցության ամբողջական օրակարգը, անվտանգության և տարածաշրջանային խնդիրները:
Խելվաչաուրիում ինքն իր վրա կրակած 17-ամյա երիտասարդի հարազատները գտնում են, որ նման քայլի է դիմել ինտերնետային խաղի պատճառով: Interpressnews-i հետ զրույցում երիտասարդի հարազատները ասել են, որ նա մշտապես «կապույտ վիշապ» կոչվող խաղն էր խաղում:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու:
2017 թվականին դեպի Ստամբուլ չվերթները դադարեցրած ազգային փոխադրողների թիվը հասել է 7-ի: Ըստ թուրքական «Gazetekarinca.com» լրատվական կայքի՝ դրանցից 5-ը եվրոպական են՝ «Air France», «Iberia», «Swiss», «Alitalia», «Austrian», իսկ 2-ը՝ ամերիկյան՝ «Air Canada» և «Delta»:
Թուրքիայի նախագահի հայտարարությունը Արեւելան Երուսաղեմում կամ Պաղեստինում դեսպանություն բացելու, կարելի է բնական շարունակությունը համարել Անկարայի կողմից նախաձեռնված եւ Ստամբուլում տեղի ունեցած իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ ժողովի ընթացքում Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչելու որոշման:
Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանությունից հայտնել են, որ վիզա ստանալու համար հարցազրույցներ հնարավոր է անցկացնել միայն 2019 թվականի հունվարից սկսած:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակած նոր զեկույցում Թուրքիան անվանել է «լրագրողների համար ամենամեծ բանտը»:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը դեկտեմբերի 19-ին հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: