ԱՄՆ-ում մեկնարկել է դատավարությունն այս տարվա մայիսին Թուրքիայի նախագահ Էրդողանի Վաշինգտոն կատարած այցի ժամանակ վերջինիս անվտանգության աշխատակիցների ու կողմնակիցների մի կողմից, և հակաէրդողանական ցուցարարների միջև գրանցված բախումների վերաբերյալ:
Ռուսաստանը Սիրիայի Դեր Զոր քաղաքի՝ ահաբեկիչներից ազատագրված շրջաններ է ուղարկել մթերք, ջուր, դեղամիջոցներ և առաջին անհրաժեշտության այլ իրեր:
Սև ծովի աջարական ափերում օգնության կարիք են ունեցել իրենց հանգիստն անցկացնող ինչպես Վրաստանի, այնպես էլ այլ երկրների քաղաքացիներ։ Նրանցից ամենակրտսերը 5 տարեկան է, ամենատարեցը՝ 73: Բացի այդ, փրկարարները գտել են ափում մոլորված շուրջ 148 երեխայի:
Ռուսաստանը դժվար թե ռիսկի դիմի և S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր վաճառի Թուրքիային: Ըստ «Mynet» լրատվամիջոցի՝ այդ մասին թուրքական «Cumhuriyet» թերթի հետ զրույցում ասել է եվրոպացի բարձրաստիճան մի դիվանագետ, ում անունը չի հրապարակվում: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը:
Մուշ քաղաքի բնակիչ, հոգեկան խնդիրներ ունեցող անվտանգության աշխատակից Մեհմեթ Ջան Այքանը սպանել է իր ընտանիքի 3 անդամներին, 2-ն էլ ծանր վիրավորվել են:
Թուրքիայի Բինգյոլի շրջանում բախում է տեղի ունեցել Քրդական բանվորական կուսակցության (PKK) և թուրք զինվորների միջև:
Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորները ՆԱՏՕ-ի շրջանակում կայցելեն թուրքական Քոնիայի ռազմաբազայում ծառայող գերմանացի զինծառայողներին:
Հանդես գալով ԵԱՀԿ հերթական նտաշրջանի ժամանակ՝ Եվրամիության ներկայացուցիչն անդրադարձել է ադրբեջանցի լրագրող, «Թուրան» անկախ լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևի ձերբակալության գործին:
Մարկ Վերվիլգենը, ով 7 տարի Բելգիայում եղել է նախարար, ապա զբաղեցրել է «Եվրոպայի ադրբեջանական հասարակություն» կազմակերպության Բենիլյուքսի գրասենյակի տնօրենի պաշտոնը, այլևս հրաժարվում է Ադրբեջանի համար լոբբիստական գործունեություն իրականացնել:
Եվրախորհրդարանը մոտ ապագայում պատրաստելու է «Կոռուպցիան և մարդու իրավունքները երրորդ երկրներում» փաստաթուղթը, որում անդրադարձ է կատարվելու Ադրբեջանի նախագահական ընտանիքի մասնակցությամբ և վերջին օրերին մեծ հնչեղություն ստացած «Ադրբեջանական լվացքատուն» կոռուպցիոն սկանդալին:
Դիարբեքիրի՝ վերջին տարիներին վերանորոգված Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին այդ տարածքում տեղի ունեցած թուրք-քրդական բախումների արդյունքում թալանվել ու վնասվել է:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Այհան Բիլգենն ազատ է արձակվել:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի առաջիկա նստաշրջաններում քննարկումներ ու բանավեճեր կանցկացվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով:
Միացյալ Նահանգների սենատոր Դիք Դըրբինն առաջարկել է պատժամիջոցներ ընդունել Ադրբեջանի մի շարք պաշտոնյաների դեմ:
Ռուսական օդուժը Դեր Զոր քաղաքի մոտ ոչնչացրել է «Իսլամական պետության» հրամանատարական կետ, կապի հանգույց եւ չորս ազդեցիկ դաշտային հրամանատարների, այդ թվում՝ «պատերազմի նախարար» Գուլմուրոդ Խալիմովին:
Անթալիա հանգստանալու մեկնած Գերմանիայի քաղաքացիներից ևս մեկն ազատ է արձակվել:
«Իհարկե, նախագահ Սերժ Սարգսյանի այցն Արցախ պատահական չէր, ավելին, սպասելի էր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Թուրքիան մոտ եւ ոչ հեռու ապագայում մնալու է ավտորիտար երկիր», – Միացյալ Նահանգների Սենատում անցած լսումների ընթացքում հայտարարել է Արտաքին հարաբերությունների խորհրդի վերլուծաբան Սթիվեն Քուքը:
Ադրբեջանի իշխանությունների կողմից փողերի լվացման մասին նոր ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս. կոռուպցիոն սկանդալի չերևացող կողմերից է «Հարավային գազային միջանցք»-ը, որով ադրբեջանական գազը հասնելու է Եվրոպա:
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում Վրաստանում՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի 8-րդ կիլոմետրում տեղի ունեցած վթարի հետևանքով երեք տուժածները տեղափոխվել են Մցխեթայի բժշկական կենտրոններ:
Թբիլիսիում, Ալեքսիձե 1 հասցեում, անհայտ անձինք հարձակվել են ռուս զբոսաշրջիկի վրա: Ըստ aliq.ge-ի՝ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքացի Թամար Դավիթայան: Տեղեկությունը տարածել է Imedi հեռուստաընկերությունը։
Սեպտեմբերի 7-ին, ժամը 11:40-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ Վրաստանի հանրապետության Թբիլիսի քաղաքի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, որոնց թվում՝ ազգությամբ հայեր:
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում Վրաստանում՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի 8-րդ կիլոմետրում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է ազգությամբ հայ ՌԴ 2 քաղաքացի, որից մեկը՝ անչափահաս, վիրավորվել է ՀՀ 3 քաղաքացի:
Լիտվայի Սեյմի հակակոռուպցիոն հարցերով հանձնաժողովը պաշտոնապես դիմել է երկրի Ֆինանսական հանցագործությունները հետաքննող ծառայությանը՝ պահանջելով ուսումնասիրել Ադրբեջանի ղեկավարության կողմից մի քանի միլիարդ ԱՄՆ դոլարի լվացման գործով նոր բացահայտումները:
Սիրիայի բանակի հայազգի զինվոր Դրո Մղամեզն ազատության մեջ է:
Ադրբեջանի իշխանությունների կողմից փողերի լվացման մասին հրապարակված նոր հետազոտությունը հետաքրքիր մանրամասներ է պարունակում Հունգարիայի հետ այդ երկրի հարաբերությունների վերաբերյալ:
Ժամը 04։00-ի սահմաններում Նատախտարի շրջանում բախվել են Mercedes մակնիշի Օ961 XA 777 համարանիշի և Setra մակնիշի 24 OR 444 համարանիշի ավտոմեքենաները։
Նրա խոսքերով՝ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն օգտագործում է ժողովրդին սպառնալու համար։
Փրկարարը պատմում է. կեսօրից անց էր, ծովում էր՝ ափից 20-30 մետր հեռավորության վրա: Իրենից քիչ հեռու 12-ամյա Գիորգիին նկատել է, երբ նա արդեն ջրի տակ էր անցնում, դուրս է բերել ափ․
Սիրիական զորքերը երկրի կենտրոնում եւ արեւելքում «ջախջախիչ պարտության» են մատնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: