«Ադրբեջանի ԶՈՒ-ն ղեկավարում է թուրքական ԳՇ-ն. ադրբեջանական ղեկավարությանն անակնկալներ են սպասվում». Արծրուն Հովհաննիսյան

Արդյոք Շուշիի ուղղությամբ թշնամին գործի դրե՞լ է Թուրքիայի հատուկ ջոկատայիններին:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այս առնչությամբ նշեց, որ այս պահին հստակ չի կարող ասել` որ ուղղությամբ են գործի դրվել:

«Բայց նման տեղեկությունների վերջնական ամփոփման պարագայում ևս անակնկալներ են սպասվում»,-ընդգծեց նա:

Այս համատեքստում Արծրուն Հովհաննիսյանը շեշտեց` Ադրբեջանի ԶՈւ ղեկավարումը փաստացի հանձնված է թուրքական բանակին, թուրքական ԳՇ-ին:

«Եվ այս պահին կարող եմ ասել, որ ինչ-որ առումով Ադրբեջանի զինված ուժեր այլևս գոյություն չունեն: Դեռ 2020-ի ամռանն Ադրբեջանի բանակը խայտառակ գործողություններ և արդյունքներ դրսևորեց Տավուշի հատվածում կարճաժամկետ մարտական գործողությունների ընթացքում, և դրանից հետո Թուրքիան անցավ գործի` իր ձեռքը վերցնելով Ադրբեջանի ԶՈւ կառավարումը: Եվ հիացմունքով նշվող ադրբեջանական ռազմատեխնիկական բացառիկ ցուցանիշները, օդային հարձակման, հետախուզական միջոցները, ԱԹՍ-ները, ընդհանուր առմամբ, տեխնիկական նորարական բաղադրիչը մեծ հաշվով որևէ կապ չունի Ադրբեջանի հետ` ավելի շատ թուրքական է, իսրայելական, և հիմնականում թուրքական ԶՈւ կառավարման ներքո»,-ասաց ՊՆ ներկայացուցիչը` հավելելով, որ այս ուղղությամբ ևս Ադրբեջանի գրեթե գոյություն չունեցող ղեկավարությանն անակնկալներ են սպասվում առաջիկայում:

«Մենք պատրաստ ենք ու գիտենք, որ փորձելու են այլ ուղղությամբ գործողություններ իրականացնել»,-եզրափակեց Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս