ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը Բաքվում քաղաքական կոնսուլտացիաներ է անցկացրել Ադրբեջանի իր պաշտոնակից Խալաֆ Խալաֆովի հետ:
Հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած և Հայաստանում կալանավորված 16-ամյա Ումութ Ալի Օզմեն ազատ է արձակվել: Նախօրեին թուրք տղան հոր հետ Երևանով զբոսնելիս պատասխանել է «Հյուրիյեթի» թղթակցի հարցերին:
Սուխումի անկման 25-րդ տարելիցի կապակցությամբ եւ ի հիշատակ աբխազական պատերազմում զոհվածների սեպտեմբերի 27-ին Վրաստանի պետական դրոշները խոնարհված են երկրի ամբողջ տարածքում, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարճատեւ աշխատանքային այցով ժամանել է Բաքու, որտեղ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Ռուսաստանը մտադիր է Ադրբեջանի հետ միասնական արտադրական շղթայում միավորել ապրանքների արտադրության բոլոր փուլերը:
ԱՄՆ-ի կառավարությունն ավելի ու ավելի է աշխարհը ներքաշում տնտեսական պատերազմի մեջ:
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին տեղեկություններ ենք ստանում, որ ՀՀԿ–ն փակում է իր տարածքային որոշ գրասենյակներ՝ կապված նաև այն հանգամանքի հետ, որ դրանք պահելը դժվարացել է, իսկ կուսակցությունից զանգվածային արտահոսք կա:
Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը հակասում է երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերության սկզբունքներին:
Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը, Մեւլյութ Չավուշօղլուն եւ Մոհամադ Ջավադ Զարիֆը Նյու Յորքում կայացած հանդիպմանը քննարկել են Սիրիայում քաղաքական գործընթացի գործարկմա հեռանկարները՝ հավաստելով սահմանադրական կոմիտեի շուտափույթ գործարկման համար ջանքեր ներդնելու մտադրությունը:
Սեպտեմբերի 26-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) միջնորդությամբ և մասնակցությամբ Նյու Յորքում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։
Վեցամսական երեխան, որի մահն արձանագրվել էր սեպտեմբերի 25-ին, կենդանացել է դիարանում:
Չնայած Թուրքիայում հայկական մշակութային և կրոնական իրավունքների բազմաթիվ խախտումներին՝ Ստամբուլի որոշ հայեր գովաբանում են թուրքական վարչակարգը և հատկապես նրա ֆաշիստ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ այսօր Նյու Յորքում կկայանա Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Հանդիպումը տեղի է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում։
Իրանի իշխանությունները շահագրգռված են զարգացնելու համագործակցությունը Միացյալ Թագավորության հետ՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) պահպանման համար:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողասրահներում տեղի ունեցած հանդիպմանը նշել են երկու երկրների հարաբերությունների բարելավումն իրենց նախորդ հանդիպումից հետո, որը հուլիսին տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում:
Թուրքիան չի պլանավորում դադարեցնել Իրանից գազի ներմուծումը Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականության պատճառով:
Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը որոշում է ստորագրել, որի համաձայն, 2019 թվականի հունվարի 1-ից այլեւս չի լինելու էլեկտրաէներգիայի, գազի, խմելաջրի եւ աղի անվճար տրամադրում:
Արմատական ծայրահեղական խմբավորումներն սկսել են լքել ապառազմականացված գոտու տարածքը, որը մինչեւ հոկտեմբերի 15-ը Սիրիայի Իդլիբի նահանգում պետք է ստեղծվի Թուրքիայի եւ ՌԴ-ի՝ Սոչիի համաձայնագրի շրջանակներում:
«Մեր բարձրաստիճան պաշտոնյաները տարբեր առիթներով նշել են, որ Սիրիայում կատարվող իրադարձությունների վերաբերյալ Հայաստանը չի կարող դիտորդի և կրավորական կեցվածք ընդունել, մենք շահառու ենք Սիրիայում՝ ունենալով հսկայական պատմամշակութային ժառանգություն, ունենալով բազմահազարանոց հայկական համայնք»:
Ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնի գործով քաղաքական որոշում չի լինելու, հարցը կլուծի անկախ դատական համակարգը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է գերակշռել Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում:
ԱՄՆ-ի կողմից կիրառվող պատժամիջոցներն ուղղված են ոչ թե Իրանի իշխանությունների, այլ իրանական ժողովրդի ու առաջընթացի դեմ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում է, որ Թեհրանի հետ Վաշինգտոնի հարաբերություններն ապագայում կզարգանան նույն այն հետագծով, ինչ եւ Փհենյանի հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր: Զրուցակիցները կարևորել են տնտեսական համագործակցության զարգացումը և նշել, որ այն զգալիորեն զիջում է երկկողմ քաղաքական հարաբերությունների մակարդակին: Նրանք անհրաժեշտ են համարել գործուն քայլերի ձեռնարկումը` առևտրատնտեսական կապերի խթանման, առկա ներուժի իրացման նպատակով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով:
Թուրքիայում Ասի գետի ափերը ծածկված են տոննաներ կշռող սատկած ձկներով։ Տեղի ունեցածի պատճառն առայժմ հայտնի չէ:
Հայաստանի պետական սահմանի ապօրինի հատման փաստով Թուրքիայի քաղաքացու նկատմամբ հարուցված քրեական գործը Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների կողմից կարճվել է՝ ելնելով մարդասիրական նկատառումներից:
Թուրքիան սեպտեմբերի 28-ից մինչեւ հոկտեմբերի 7-ը Արեւելյան Միջերկրականում հակասուզանավային վարժանքներ կանցկացնի ԱՄՆ-ի, Ադրբեջանի, Բահրեյնի, Ալժիրի, Կատարի, Քուվեյթի, Պակիստանի, Ռումինիայի, Սաուդյան Արաբիայի մասնակցությամբ:
Արցախի Հանրապետության ՄԻՊ գրասենյակը ներկայացրել է «Հայատյացությունն Ադրբեջանում. կազմակերպված ատելության խոսքն ու թշնամությունն ընդդեմ հայերի» հատուկ զեկույցը:
«Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ոչինչ չի փոխվել, ընդհակառակը, մենք պետք է գիտակցենք, որ Ալիևը փորձում է օգտվել Հայաստանում ստեղծված իրավիճակից և սրել առաջնագծում իրադրությունը։ Չեմ բացառում, որ այս շաբաթ ևս լարված լինի առաջնագծում, մեր տղաները պետք է զգոն լինեն»։