Ադրբեջանի մեջլիսի մի խումբ պատգամավորներ, հասարակական և լրատվական դաշտի մի շարք ներկայացուցիչներ կոչ են արել երկրի նախագահ Իլհամ Ալիևին միջոցներ ձեռնարկել՝ ազատ արձակելու «Թուրան» լրատվական գործակալության ձերբակալված տնօրեն Մեհման Ալիևին:
Մահապարտ ահաբեկիչը սեպտեմբերի 6-ին փորձել է հարձակում իրականացնել Թուրքիայի Մերսին նահանգի ոստիկանության բաժանմունքի վրա, որը գտնվում է ազգային հետախուզական ծառայության շենքի հարակից տարածքում:
Միացյալ Թագավորության ընդդիմության ներկայացուցիչները հորդորել են վարչապետ Թերեզա Մեյին հետաքննություն սկսել՝ կապված Ադրբեջանի իշխանությունների կողմից փողերի լվացման գործի և դրանում բրիտանական ընկերությունների ունեցած ներգրավվածության հետ:
Ադրբեջանի Գաբալայի շրջանում 3.2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն իր պաշտոնական կայքում թարմացրել է Թուրքիա մեկնել ցանկացողների համար տեղադրված նախազգուշացումը:
«Ցիանիդի» գործով մեղադրվող հոգևորական Գիորգի Մամալաձեն 9 տարվա ազատազրկման է դատապարտվել: Շուրջ 8 ամիս տևած քննությունը պարզել է, որ Մամալաձեն դիտավորյալ փորձ է արել սպանել Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարք-կաթողիկոս Իլյա երկրորդի քարտուղար Շորենա Թեթրուաշվիլիին։
Բացատրությունների հիմնական նպատակը այն է, որ Վրաստանում կայացած զորավարժություններին հայկական կողմի չմասնակցելը չպետք է քաղաքականացված մեկնաբանությունների դուռ բացի։
ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է բանակցային գործընթացի համար նպաստավոր պայմաններ ապահովելու համար, բայց այն չի կարող կողմերից մեկին կամ երկու կողմին պարտադրել ընդունել արտաքին աշխարհից թելադրված կարգավորման պայմաններ։
Դեր Զորի բնակիչները դուրս են եկել փողոցներ՝ տոնելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակը եւ քաղաքի եռամյա շրջափակման ճեղքումը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն այցելել է Ադրբեջան:
Սիրիական բանակի մարտիկները սեպտեմբերի 5-ին կարողացել են ճեղքել Դեր Զորի շրջափակումը եւ հասնել այն կայազորին, որը քաղաքում 28 ամիս պաշարման մեջ էր ԻՊ-ի խմբավորման ահաբեկիչների կողմից:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի կինը՝ Մակա Չիչուան, երեխա է ունենալու:
Միջազգային հակակոռուպցիոն Transparency International կազմակերպությունը կոչ է արել հետաքննել Ադրբեջանի կողմից եվրոպացի գործիչներին կաշառելու փաստերը և պատժել բոլոր այն անձանց ու կազմակերպություններին, ովքեր ներգրավված են եղել այդ գործում:
Թուրքիայի իրավապահ մարմինները թուրք-իրանական սահմանին ձերբակալել են Իրանի 3 քաղաքացու, ովքեր անօրինական կերպով հատելով սահմանը, շուրջ 3 կմ երկարությամբ պողպատե մալուխ են տեղափոխել դեպի Թուրքիա:
Ադրբեջանի իշխող էլիտան երկու տարի շարունակ տնօրինել է 2,8 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ գաղտնի հաշիվ, որի միջոցներով գումարներ են վճարվել եվրոպացի քաղաքական գործիչներին ադրբեջանամետ որոշումներ կայացնելու համար, ինչպես նաև կատարվել են թանկարժեք գնումներ:
Ադրբեջանից բռնագաղթած և Արցախում հաշվառված 4130 փախստական հայ ընտանիք 2008-2016-ին պետությունից ստացել է ավելի քան 280 մլն դրամի ֆինանսական օժանդակություն:
«Զինված ուժերը իր արտաքին ռազմական համագործակցության խնդիրները պլանավորում է, և այդ պլանավորման ընթացքում շատ բաներ կարող են նաև փոփոխությունների և վերանայումների ենթարկվել: Դրանում որևէ արտառոց բան չկա, սկզբունքային կամ առանցքային փոփոխություններ քաղաքականության կամ մոտեցումների առումով տեղի չեն ունեցել»,- ընդգծեց Զաքարյանը:
Անթալիայում օգոստոսի 31-ին ձերբակալված Գերմանիայի երկու քաղաքացիներից մեկն ազատ է արձակվել:
ԵԱՀԿ մշտական խորհրդի հերթական հանդիպման ժամանակ Ադրբեջանը, որը հայտնի է լրագրողների իրավունքներն ու մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու արդեն մեծ փորձառությամբ, հանդես է եկել Միացյալ Նահանգներում և Եվրամիության անդամ երկրներում մամուլի ազատության սահմանափակումների քննադատությամբ:
Պաշտոնական Անկարան մեղադրել է Գերմանիային ահաբեկիչներին պաշտպանելու ու աջակցելու մեջ:
Վրաստանի ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները շարունակում են մարել Կախեթի անտառազանգվածում ծագած հրդեհի օջախները, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
Շուրջ 1,3 հազար օտարերկրացիներ, որոնք կռվում էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմում, իրաքյան զորքերին են հանձնվել Թալ Աֆարի համար մղված ճակատամարտի ընթացքում, որն ավարտվել է ծայրահեղականների պարտությամբ:
ԱՄՆ-ի կողմից աջակցվող «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) ջոկատներն ավարտել են «Իսլամական պետության» զինյալներից Ռաքայի Հին քաղաքի ազատագրումը:
Հայտնի թուրք հոդվածագիր Ասլը Էրդողանը, որին արգելել են դուրս գալ երկրից, հայտնել է, որ ծանր հոգեբանական ճնշումների է ենթարկվում:
Ինչպես հայտնի է՝ Հայաստանը պատրաստվում էր մասնակցել սեպտեմբերի 3-ից 11-ը Վրաստանում անցկացվող Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին: Սակայն aliq.ge-ի տեղեկություններով` Վրաստանի, ԱՄՆ-ի, Բուլղարիայի, Ռումինիայի, Ուկրաինայի եւ Ադրբեջանի մասնակցությամբ զորավարժություններին Հայաստանը զորախումբ չի ուղարկել:
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարության համաձայն՝ սեպտեմբերի 2-ին Վրաստանի խորհրդարանի նախկին անդամ Սամվել Պետրոսյանը և նրա որդին՝ Գիորգի Պետրոսյանը, սպառնացել են Հասմիկ Մարանգոզյանին:
Այդ զսպաշապիկի վերացումն ինքնին վտանգավոր է Հայաստանի համար, բայց Երևանն իրեն պետք է հաշիվ տա, որ անվերջ ձգձգումների քաղաքականությունը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման շուրջ բանակցությունների փաստացի իմաստազրկումը հանգեցնելու է նման հետևանքների։
Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը կրկին շեշտել է, որ Թուրքիան դեմ է Իրաքի քրդերի սեպտեմբերի 25-ի անկախության հանրաքվեին:
Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման գործում մեծ ներդրում ունեցած թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրն, անդրադառնալով սեպտեմբերի 1-ին Անթալիայում երկու գերմանացիների ձերբակալման գործին, կոշտ հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին:
Կանադացի պատգամավորներ Թոնի Քլեմենթն ու Ռեյչել Հարդերը Արցախ այցելելու համար հայտնվել են Ադրբեջանի «սև ցուցակում»: