
Իզմիրում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվերի թիվը հասել է 62-ի

Թուրքիայի Իզմիրի շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 62, վիրավորվել 940 մարդ: Այս մասին հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների եւ բնական աղետների գործակալությունը (AFAD):
AFAD-ը նշում է, որ ներկայումս 8 շենքերում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները:
Հոկտեմբերի 30-ին Արևմտյան Թուրքիային հարվածած 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը Իզմիրի Սեֆերիհիսար քաղաքն է: