ԱՄՆ-ն Թուրքիա մեկնող իր քաղաքացիներին զգուշացրել է հնարավոր վտանգների մասին

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հերթական անգամ հայտարարություն է տարածել՝ Թուրքիա մեկնել ցանկացող իր քաղաքացիներին զգուշացնելով հնարավոր վտանգների մասին:

Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Զգուշացման մեջ ամերիկացիներին կոչ է արվում կրկին վերանայել Թուրքիա այցելելու մտադրությունը։ Ասվել է, որ Թուրքիայի սահմանամերձ որոշ շրջաններում մեծ է ահաբեկչության և առևանգման վտանգը։  Ընդգծվել է, որ Թուրքիայում շարունակվում են կամայական ձերբակալությունները։

Պետքարտուղարությունը խորհուրդ է տվել Թուրքիա մեկնած ամերիկացիներին  հեռու մնալ  առևտրի կենտրոններից և այլ մարդաշատ վայրերից։

Զգուշացվել է, որ Թուրքիայի Բաթման, Դիարբեքիր, Հաքքարի, Գազիանթեփ, Քիլիս, Մարդին, Շըրնաք, Թունջելի և Վան նահանգներում բժշկական օգնություն տրամադրելու ծառայությունը խիստ սահմանափակ է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930