Պաշտպանության բնագավառում ՀՀ -ԱՄԷ համագործակցության համաձայնագիր է ստորագրվել

«Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում նոյեմբերի 17-ին հանդիպել եմ ԱՄԷ փոխվարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի թագաժառանգ, շեյխ, Նորին Մեծություն Համդան բին Մուհամմեդ բին Ռաշիդ Ալ-Մաքթումի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանը»,- այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը:
Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ քննարկել են ՀՀ-ԱՄԷ պաշտպանական համագործակցության հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր:
«Պատրաստակամություն ենք հայտնել զարգացնել երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությունը և այդ նպատակով ստորագրել պաշտպանության բնագավառում ՀՀ և ԱՄԷ միջև համագործակցության մասին համաձայնագիր, ըստ որի սահմանվելու են գործակցության հիմնական ուղղությունները: Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցե»,- մանրամասնել է նա:

Տեսանյութեր

Լրահոս