
Թբիլիսիում հայտնվել են շրջված ավտոմոբիլներով ինստալացիաներ

Թբիլիսիի փողոցներից մի քանիսում հայտնվել են ավտոմոբիլներ, որոնք վնասվել են վթարի հետեւանքով: Դրանք դրված են հատուկ կանգնեցված սյուների վրա, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
Ինչպես հայտնել են հանրապետության ներքին գործերի նախարարությունում եւ Թբիլիսիի քաղաքապետարանում, իրենք այդ արշավի հեղինակները չեն եւ փորձում են պարզել, թե ով Է դրանք տեղադրել: Նրանց խոսքով՝ ենթադրաբար, արշավը կապված էինչ-որ մասնավոր ընկերության հետ: Մինչդեռ, ինստալացիայի բովանդակության մասին, որը քաղաքապետարանի համար անհասկանալի է, թե որտեղից է հայտնվել, շատ լավ հայտնի է կառավարող կուսակցությունից քաղաքային խորհրդի անդամ Շալվա Օգբաիձեին:
«Ակցիայի նպատակն է՝ մեկ անգամ եւս մեզ ստիպել մտածելու զգույշ երթեւեկության մասին եւ նախազգուշացնել, որ մեր ավտոմոբիլը չհայտնվի այդ ստենդին: Դա համաշխարհային եւ եվրոպական փորձ է: Մի տեսակ սոցիալական-շոկային արշավ»,- հայտարարում է Օգբաիձեն: Թբիլիսիում վթարված ավտոմոբիլների հայտնվելը առաջացրել է սոցիալական ցանցերի օգտատերերի հետաքրքրությունը, եւ նրանք ակտիվորեն հրապարակում են մայրաքաղաքի տարբեր շրջաններում արված լուսանկարները: