Թուրքիայում գնաճի մակարդակն իրականում 43 տոկոս է

Ամերիկացի անվանի տնտեսագետ, պրոֆեսոր Սթիվ Հենքը հայտարարել է, որ Թուրքիայում ինֆլյացիայի (գնաճ) իրական մակարդակը 43 տոկոս է։

Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

«Ճիշտ հաշվարկելու դեպքում 2019թ․ ապրիլի 13-ի դրությամբ Թուրքիայում ինֆլացիայի մակարդակը կազմում է 43 տոկոս։ Էրդողանի կառավարության՝ տարեկան 20 տոկոս ինֆլյացիայի մասին հայտարարություններին մի խաբվեք։  Թուրքիայի վիճակագրական ընկերության հաշվարկները վստահելի չեն», – գրել է Հենքը Twitter-ում։

Ջոն Հոփքինսի համալսարանի պրոֆեսոր Հենքը առանձին գրառմամբ անդրադարձել է նաև Թուրքիայի ֆինանսների և գանձապետարանի նախարար Բերաք Ալբայրաքի ներկայացրած «բարեփոխումների փաթեթին», որով նախատեսվում է 5 մլրդ դոլարի աջակցություն ցուցաբերել թուրքական բանկերին։

«Էրդողանի նախատեսած 5մլրդ դոլարի աջակցությունը պարտքերի ճահճում ընկղմված թուրքական բանկերին օգնելու համար շատ փոքր և ուշացած քայլ է։ Քանի դեռ արժույթային խորհուրդ չի ստեղծվել, տնտեսության համար խարիսխ դարձած 40 տոկոսանոց ինֆլյացիայով և խղճուկ լիրայով ինչ էլ արվի, անօգուտ է», – գրել է տնտեսագետը։

Տեսանյութեր

Լրահոս