Երկրի պաշտպանության հարցում մենք «կարմիր գծեր» չունենք․ Իրանի ԱԳՆ խոսնակ

Երկրի պաշտպանության հարցում մենք «կարմիր գծեր» չունենք։ Ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմաիլ Բաղային։

«Իրանն ամբողջ կարողությամբ պատասխանելու է հակառակորդի հարձակումներին։ Տարածաշրջանի երկրներում ամերիկյան թիրախների դեմ Իրանի հարվածները օրինական են և որևէ կերպ ուղղված չեն այդ երկրների ինքնիշխանության դեմ։

Մեր ինքնապաշտպանության շրջանակում մենք ստիպված ենք հարվածել հակառակորդի ագրեսիայի աղբյուրներին, միևնույն ժամանակ տարածաշրջանի բոլոր երկրների հետ ունենք բարեկամական հարաբերություններ։

ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ռազմական ագրեսիան բանակցությունների ընթացքում ևս մեկ անգամ ցույց տվեց, որ նրանք չեն հետևում որևէ օրենքի, բացի ջունգլիների օրենքից»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728