
Թուրքիայի նախագահը հերթական անգամ առիթը բաց չի թողել Հունաստանին սպառնալու համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխանելով Էգեյան և Միջերկրական ծովերում Հունաստանի և Թուրքիայի միջև առկա լարվածության վերաբերյալ հարցին, հերթական անգամ սպառնացել է Հունաստանին: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի մակարդակով բարձրացրել է Հունաստանի «սադրանքների» թեման։
«Կարծում եմ, որ այսուհետ Աթենքը կվերլուծի Թուրքիայի հետ հարաբերությունների հետագա քայլերը։ Հակառակ դեպքում, ինչպես ավելի վաղ ասել եմ, ցանկացած պահի կարող է հարված լինել (նկատի ունի նախկինում տարբեր երկրների ուղղված «մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ» իր սպառնալից արտահայտությունը.-խմբ)»,- հայտնում է Anadolu-ն։