«Էրդողանին չպետք է թույլ տալ կառավարել Շվեդիան». պատգամավոր Մարիա Ֆերմ

Սեպտեմբերի 11-ի ընտրություններին ընդառաջ Շվեդիայի քաղաքական օրակարգում է հայտնվել Թուրքիան։ Ընդդիմությունը շարունակում է բացասաբար արձագանքել վերջերս Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մասնավորապես ձախերի կուսակցությունը դժգոհ է այն բանից, որ Շվեդիան համաձայնել է կատարել Թուրքիայի բոլոր պահանջները՝ վերջինիս կողմից ՆԱՏՕ-ի անդամակցությանը վետո չկիրառելու դիմաց։

«Մենք անհանգստացած ենք, որ Շվեդիայի կառավարությունը վերջին շրջանում ընկրկում է Թուրքիայի ու մասնավորապես նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջ»,- հայտարարել է «Ձախ կուսակցության» խոսնակ Հաննա Գունարսոնը։

Իսկ ձախ կենտրոնամետ «Կանաչների կուսակցությունից» ընտրված պատգամավոր Մարիա Ֆերմն էլ նախընտրական մի բանավեճի ժամանակ եթերից ասել է, որ Էրդողանին չպետք է թույլ տալ կառավարել Շվեդիան։

Հիշեցնենք, որ Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու համաձայնության դիմաց Թուրքիան մի շարք պահանջներ էր ներկայացրել այդ երկրներին։ Շվեդիան ու Ֆինլանդիան հայտարարել էին, որ կբավարարեն Թուրքիայի պահանջները, մասնավորապես, սերտորեն կհամագործակցեն հակաահաբեկչական պայքարում, կհանեն դեպի Թուրքիա զենքի արտահանման արգելքն ու կարտահանձնեն Թուրքիայի կողմից ահաբեկիչ համարվող ավելի քան 30 անձի։ Այդպիսով Ստոկհոլմն ու Հելսինկին ՆԱՏՕ-ին միանալու պաշտոնական հրավեր ստացան։

Տեսանյութեր

Լրահոս