Բաժիններ՝

Թուրքիայի սատարած զինյալները Սիրիայում զբաղված են պատմամշակութային գտածոների թալանով

Թուրքիայի զինված ուժերի փաստացի օկուպացման տակ գտնվող Սիրիայի Աֆրին նահանգում Անկարայի աջակցությունը վայելող զինյալները զբաղված են պատմական հուշարձանների գողությամբ, որոնք հետագայում վաճառում են սև շուկայում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի հայտարարության մեջ նշվում է, որ Աֆրինում անօրինական պեղումներ են իրականացվում, որի ընթացքում հայտնաբերվում են պատմամշակութային արժեքավոր գտածոներ, հնագույն իրեր, որոնք հետագայում ուղարկվում են Թուրքիա՝ սև շուկայում վերավաճառելու նպատակով:

«Աշխատանքներն իրականացվում են ծանր շինարարական տեխնիկայի և պայթուցիկ նյութերի օգտագործմամբ, ինչը լուրջ վնաս է հասցնում Սիրիայի մշակութային ժառանգությանը», – ասել են ռուս զինվորականները։

Հիշեցնենք, որ նախկինում Սիրիայի կառավարական ուժերը Թուրքիային ու նրանց աջակցությունը վայելող զինյալներին մեղադրել էին Աֆրինը կողոպտելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս