Թուրքիայում 2019թ․ 2-րդ եռամսյակում գործազրկության մակարդակը նախորդ տարվա նույն շամանակահատվածի համեմատ աճել է 3.1 տոկոսով՝ հասնելով 12․8 տոկոսի։ Այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) հրապարակված տվյալներից։
Օդեսայի «Տոկիո սթար» հյուրանոցում բռնկված ուժեղ հրդեհի զոհերի թվում հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը:
Սիրիայում անցկացվող բոլոր ռազմական գործողությունների համար պետք է նախապես թույլտվություն ստանալ պաշտոնական Դամասկոսի իշխանություններից։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ հերթական մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Էրդողանի՝ Եփրատի արևելքում նոր գործողություն սկսելու մտադրությանը:
Վրացական «MediaChecker» հարթակը ուսումնասիրել է վրացերեն, ռուսերեն և անգլերեն հրապարակումներով հանդես եկող «Կավկազ Պլյուս» (ge.kavkazplus.com) լրատվական կայքը (որը ի դեպ ներկայանում է որպես համակովկասյան հասարակական-քաղաքական առցանց թերթ) և վերլուծական քննության ենթարկել այնտեղ հրապարակվող նյութերը:
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին կոչ է արել ներկայումս «Լավ» (İYİ) կուսակցության անդամ հանդիսացող նախկին MHP-ականներին «վերադառնալ իրենց բույնը»։
Քոբուլեթ սեւծովյան առողջարանային քաղաքում (Աջարիայի ԻՀ) փոքր եւ միջին հյուրանոցների սեփականատերերն օգոստոսի 16-ին բողոքի ակցիա են անցկացրել՝ հանրապետության իշխանություններին կոչ անելով իրենց փոխհատուցել այն նյութական վնասը, որն իրենց հասցվել է ՌԴ-ից զբոսաշրջիկների բացակայության պատճառով:
Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է Հյուսիսային Իրաքի Զափ շրջանում գտնվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հենակետերը։ Այդ մասին հաղորդում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Թուրքիան շարունակում է մեծացնել իր ռազմական ներկայությունը Կատարում։ Թուրքական «Ensonhaber» լրատվամիջոցը հայտնում է, որ Թուրքական իշխանությունները որոշում են կայացրել 2-րդ ռազմաբազան հիմնել Կատարում։ Որոշումը կայացվել է 2015թ-ին Կատարի ու Թուրքիայի միջև ռազմական ոլորտում կնքնված պայմանագրի շրջանակներում։
«Cloud Atlas» կոչվող ցանցահենների (հաքերների) խումբը վերջին շրջանում հարձակման է ենթարկել Թուրքիայի պետական ֆինանսական և ավիացիոն, ինչպես նաև՝ կրոնական հաստատություններին պատկանող կայքերը։
«Իհարկե, մեծ ակնկալիքներ չպետք է ունենալ, բայց եթե հայ գործարարները կարողանան ճիշտ աշխատել, մենք մեր դիրքը չենք զիջի ԵՏՄ մյուս երկրներին: Ավելին, եթե Իրան-ՌԴ առևտրաշրջանառությունը չհաշվենք, ապա մենք առևտրաշրջանառության մասով, թերևս, հավասար ենք Ղազախստանի հետ, այն դեպքում, որ Ղազախստանի հետ Իրանն ունի երկաթգիծ, ենթակառուցվածքներն ավելի բարվոք են»:
Թուրքիայի տնտեսության նկատմամբ վստահությունը մեկ տարի առաջվա համեմատ ավելացել է, սակայն տնտեսական խնդիրները երկրում դեռ շարունակվում են։ Նման տեսակետ է հայտնել հոլանդական «ABN Amro» բանկի տնտեսագետ Նոռա Նոյթեբումն իր հեղինակած զեկույցում։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Սիերա Լեոնեի արտգործնախարար Նաբելի Թունիսի հետ համատեղ մամուլի ասուլիս է ունեցել։
«Թուրան»-ին զինծառայողի եղբայրը հայտնել է, որ ընտանիքը չի հավատում ինքնասպանության մասին լուրին, քանի որ դեռ հուլիսին Գաչաևն արձակուրդում է եղել և հոգեբանական նորմալ վիճակում.
Թշնամական ուժերը պետք է հնարավորինս շուտ հեռանան Պարսից ծոցի տարածաշրջանից: Այս մասին հայտարարել է իրանական բանակի ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) հրամանատար, դերծովակալ Հոսեյն Խանզադին:
Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությունը հայտնում է, որ «Թուրքական հոսք» նախագծի շրջանակներում մինչև 2019-ի տարեվերջ ռուսական գազը կհասնի Թուրքիա։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Թուրքական «Haber 7» լրատվամիջոցը մանրամասներ է ներկայացրել Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու շուրջ ընթացող թուրք-ամերիկյան բանակցություններից։
Իրանի հյուսիսային մասում օգոստոսի 15-ին գերթեթեւ վարժական ինքնաթիռ է կործանվել, ինչի հետեւանքով զոհվել է երկու մարդ: Այս մասին հայտնում է Fars գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Թեհրանը պատրաստ է դիմել միջուկային գործարքով ստանձնած իր պարտավորությունների կատարումը կրճատելու երրորդ քայլին, եթե համաձայնագիրն ստորագրած մյուս երկրների կողմից դրա կատարման հետ կապված իրադրությունը չփոխվի: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հերթական տեղեկատվական խայծն է տարածել՝ սեփական տարածքում մարտական դիրքերի տեղաշարժը ներկայացելով որպես բացառիկ ձեռքբերում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Իրանը համաձայնագիր են ստորագրել երեք երկրների էներգահամակարգերի միավորման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման (ՏՏՀ) համատեղ մշակման մասին: Այդ մասին ասված է «Համակարգային օպերատորի» (ՌԴ էներգահամակարգի դիսպետչերի) հաղորդագրության մեջ:
Պարսից եւ Օմանի ծոցերում կոալիցիա ստեղծելու ԱՄՆ-ի մտադրության վերաբերյալ հայտարարությունները կարծեցյալ բնույթ են կրում եւ հազիվ թե իրագործվեն: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու հարցով առաջիկայում ԱՄՆ-ից ևս մեկ պատվիրակություն կմեկնի Թուրքիա։ Այդ մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակներից մայոր Շոն Ռոբերթսոնը։
Իրանի իշխանությունները նախաձեռնել են կայուն իզոտոպների տրոհման հետազոտական կենտրոնի կառուցումը Ֆորդոյի շրջանի միջուկային օբյեկտում:
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության թույլտվությամբ 2010թ. ի վեր Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում իրականացվում է պատարագ տարին մեկ անգամ:
Թուրքական մամուլում լայնորեն շրջանառվում են Միջերկրական ծովում սպասվող ուժգին ցունամի մասին լուրեր։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Թբիլիսիի եւ Բաթումի միջազգային օդանավակայաններում 2019 թվականի հուլիսին ուղեւորահոսքը 10 տոկոսով կրճատվել է Ռուսաստանից թռիչքների ժամանակավոր արգելքի պատճառով:
Ամերիկյան նոր սերնդի «F-35» կործանիչների ծրագրում Թուրքիայի մասնակցությունը կասեցվելուց հետո թուրքական մամուլում շարունակում են քննարկել, թե Անկարան ինչ այլընտրանքային տարբերակներ կարող է ունենալ:
Թեհրանն անհանգստություն է հայտնում Քաշմիրի տարբեր շրջաններում ստեղծված ներկայիս իրադրության կապակցությամբ եւ Հնդկաստանի իշխանություններին կոչ է անում՝ միջոցներ ձեռնարկել դրա նորմալացման համար:
Բրիտանական «The Times» պարբերականն անդրադարձել է Թուրքիայի՝ Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի հիմնելու մտադրությանը, ԱՄՆ-ի հետ բանակցություններին և հարակից զարգացումներին:
Վրաստանի տուրիստական սեկտորը, հուլիս ամսվա տվյալներով, մինչեւ 60 մլն դոլարի վնաս է կրել ռուսաստանցի զբոսաշրջիկների հետ կապված իրադրության ֆոնին: