Ի լրումն Թուրքիայի դեմ տարբեր խախտումների համար Միացյալ Նահանգների և Եվրամիության պատժիչ գործողությունների՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն անցյալ շաբաթ պատժամիջոցներ կիրառեց մի թուրքական ընկերության դեմ, որը «ներգրավված էր Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի կողմից ղեկավարվող համաշխարհային կոռուպցիայի և փողերի լվացման ցանցում», գրում է Թուրքիայի խորհրդարանի նախկին անդամ և Վաշինգտոնում գործող Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամի անդամ Այքան Էրդեմիրը:
Թուրքիան ակնկալում է, որ Ս-400 զենիթահրթիռային համակարգերի դիվիզիոնների մատակարարումների երկրորդ փուլը կսկսվի 2020 թվականին:
Նախօրեի գիշերը 12 ռազմական մեքենաներից բաղկացած ավտոշարասյուն է ուղարկվել Թուրքիայի սահմանամերձ Շանլըուրֆա նահանգի Ջեյլանփընար շրջան, որը սահմանից գտնվում է 45կմ հեռավորության վրա։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Անգլիայի արտգործնախարարությունը Թուրքիա և մի շարք այլ երկրներ մեկնել պատրաստվող իր քաղաքացիներին զգուշացնող հայտարարություն է տարածել։
Իրանը կշարունակի կրճատել միջուկային գործարքով նախատեսված իր պարտավորությունները, եթե եվրոպական երաշխիքներ չստանա ամերիկյան պատժամիջոցներից:
Իրանը միակողմանի կարգով անայցագիր ռեժիմ է սահմանել Չինաստանի քաղաքացիների, ինչպես նաեւ Հոնկոնգի եւ Մակաոյի բնակիչների համար:
Նրա խոսքով՝ ոչ միայն առաջընթաց չկա, այլև ավելին՝ նախկին պայմանավորվածություններն են ոտնահարվում, որոնք գրանցվել են կողմերի միջև դրական տրամադրվածության պայմաններում։
Թեհրանի նախկին քաղաքագլուխ եւ երկրի նախկին փոխնախագահ Մոհամադ Ալի Նաջաֆին մահապատժի է դատապարտվել կնոջն սպանելու համար:
Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարության արտոնությամբ Վան քաղաք հյուսիսարևմուտքում իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերվել է ուրարտական դարաշարջանի մարդկային կմախք։
Թուրքական զինված ուժերը օդային հարձակում են իրականացրել Իրաքի հյուսիսային շրջանների ուղղությամբ, ինչի հետևանքով սպանվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) 4 զինյալ:
Դոլարի նկատմամբ լարիի կտրուկ անժեզրկման պատճառը զբոսաշրջիկների թվաքանակի կրճատումն է:
Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում կազմակերպված Հարավարևելյան Ասիայի ազգերի միության 52-րդ ժողովի շրջանակներում Բանգկոկում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն պատասխանել է լրագրողների հարցերին և անդրադարձել Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերություններին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ֆարհան Հաքըհայտնել է, որ Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբ քաղաքում ընթացող բախումների հետևանքով հազարավոր սիրիացիներ նախորդ շաբաթվա վերջին փախուստի են դիմել դեպի Թուրքիայի սահման:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերի հետ, որի ընթացքում քննարկվել է Սիրիայի հյուսիսում՝ Եփրատի արևելյան շրջաններում, «անվտանգ գոտի» ստեղծելու թեման:
Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում ապրող ազգությամբ թուրք Քուբիլայ Բոզքուրթը քայլարշավ է սկսել Գերմանիայից դեպի Թուրքիա՝ հանուն բոլոր անմեղ դատապարտյալների և հատկապես՝ ազատազրկված լրագրողների։
«Հաջորդ ըարի Վրաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը երբեք տանուլ չի տվել բանակցությունները։
«Սրանով ստուգվում է նաև այն, թե ինչ իրավիճակում ՀՀ իշխանությունները կդիմեն ՀԱՊԿ-ին աջակցության խնդրանքով, քանի որ նման իրավիճակներում ՀԱՊԿ-ը կարող է արձագանքել միայն ՀՀ դիմումի դեպքում։ Նախկինում հայկական կողմը սովորաբար հրաժարվել է դիմել ՀԱՊԿ-ին՝ նշելով, որ հայկական ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը»։
Թուրքիայի Սիվաս նահանգի Գյուրուն բնակավայրում (պատմ.՝ Սեբաստիա, Կյուրինի գավառակ) գտնվող հայկական եկեղեցին վերանորոգումից հետո գործելու է որպես թանգարան։
«Հայ-վրացական հարաբերությունների դրական դինամիկան պահպանվում է, բայց կան ոլորտներ, որոնցում պետք է ճեղքում իրականացնել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց վրացի վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարարի այցին Վրաստան։
«Որևէ դիվիդենտ Ադրբեջանն այս քայլերով չի կարող շահել: Ընդհակառակը, ուղղակի իր ներքին լարված իրավիճակը, այնտեղ ծավալվող քննարկումներն իրեն հարկադրում են շարունակ պատրվակ փնտրել»:
Թուրքիայի Էրզրում քաղաքում վիճաբանության հետևանքով ծեծկռտուք է տեղի ունեցել աֆղան փախստականների և թուրքերի միջև։
Հալեպում կրակոցի հետևանքով սպանվել է 17-ամյա Շանթ Քեոշկերյանը:
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի մոտակայքում գնացքը բախվել է տաքսուն, ինչի հետևանքով տուժել է հինգ անձ, որոնցից մեկը՝ կին:
Ռուսաստանը չի հայտնել Թուրքիային Ս-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարման հստակ ժամկետները:
Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները Ախալցխա քաղաքում ձերբակալել են Ինտերպոլի կողմից որոնման մեջ գտնվող Ադրբեջանի քաղաքացու:
Վանում տուրիզմի զարգացումը խթանելու նպատակով ջրասույզների (դայվինգ) դպրոցներ են բացվել։ Այս իրադարձությունը հետաքրքրել է նաև հայ սուզորդներին, և օրերս Հայաստանից 10 հոգանոց մի խումբ է մեկնել Աղթամար կղզի։
Իրանական միջուկային գործարքի (Գործողությունների համատեղ համապարփակ պլանի, ԳՀՀՊ) կատարման համատեղ հանձնաժողովի հանդիպումը, որը հուլիսի 28-ին կայացել է Վիեննայում, Իրանին իր շահերի պահպանման ոչ մի երաշխիք չի տվել:
Թուրքիայում 2018 թվականին 2017-ի համեմատությամբ 17.6 տոկոսով նվազել է թերթերի ու ամսագրերի տպաքանակը: Նման տվյալներ է հրապարակել Թուրքիայի ազգային վիճակագրական ծառայությունը:
Սեպտեմբերի 1-ից Ադրբեջանը պատրաստվում է Թուրքիայի հետ չեղարկել վիզային ռեժիմը, մինչդեռ Թուրքիան Ադրբեջանի հետ վիզան վերացրել էր 2007 թվականին, ըստ որի՝ Ադրբեջանի քաղաքացիներն այդ երկրի տարածքում կարող էին մնալ 30 օր։ Վիզայի չեղարկումից հետո նույնքան ժամկետով էլ Թուրքիայի քաղաքացիները կարող են մնալ Ադրբեջանի տարածքում։