Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մանրամասներ է ներկայացրել օգոստոսի 27-ին Մոսկվայում կայանալիք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Պուտինի միջև հանդիպման մասին։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Իրանը ցանկանում է նավթ վաճառել, եւ այդ նպատակի իրագործումը նախապայման է միջուկային գործարքի շրջանակներում պարտավորությունների ամբողջական կատարման համար:
Ըստ տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է շուկայի այն մասում, որտեղ գործում էր դռների և պատուհանների արտադրամաս, նաև կար ավտոպահեստամասերի մեծ խանութ:
Իրաքի հյուսիսային շրջաններում շարունակվում է թուրքական զինված ուժերի կողմից իրականացվող «Մագիլ-3» (Pençe-3) ռազմական գործողությունները, որոնց շրջանակներում իրականացված հարձակման հետևանքով սպանվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) 7 զինյալ:
Իսրայելում հատուկ միջոցառումների փաթեթ է նախապատրաստվում՝ Արևելյան Երուսաղեմում Թուրքիայի գործունեությունը դադարեցնելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը։
Թուրքիայի կողմից Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտության շրջանակում անվերապահ ու բացահայտ աջակցությունը Հայաստանի համար անվտանգության լուրջ սպառնալիք է ստեղծում:
ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերություններում ոչ մի դրական փոփոխություն չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ Վաշինգտոնը չի հանել հակաիրանական պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մանազկերտի ճակատամարտի 948-րդ տարելիցին նվիրված արարողության ժամանակ խոսել է Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու մասին։ Էրդողանը նաև սպառնացել է ներխուժել Սիրիա, եթե անվտանգության գոտու շուրջ թուրք-ամերիկյան բանակցությունները վերջնարդյունքում հաջողության չհասնեն։
2018թ․ Թուրքիայում հրազենի կիրառմամբ կատարված սպանությունների 14 տոկոսը կատրավել է արտոնված զենքի միջոցով։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ջիբրալթարում որոշ ժամանակ առգրավված իրանական նավթակիր նավը կալանքից ազատվելուց հետո ուղղություն է վերցրել դեպի թուրքական ափ։
Ըստ բնակչության թվի՝ Թուրքիայի ամենախոշոր նահանգները երկար տարիներ համարվել են Ստամբուլը, Անկարան և Իզմիրը: Հիմա` նույնպես: Թուրքական «Sabah» օրաթերթը, սակայն, հրապարակել է ուշագրավ մի նյութ, որտեղ ներկայացվում է, թե որքան կլիներ Թուրքիայի նահանգների բնակչությունը, եթե այնտեղ ծնված մարդիկ ապրեին հենց իրենց ծննդավայրում և չտեղափոխվեին այլ վայրեր։
Առաջիկայում Թուրքիայի բանակի զինանոցը կհամալրվի տեղական արտադրության զենքերով համալրված նոր դրոնային համակարգով։
Թուրքական ժանդարմերիան շարունակում է Թուրքիայի արևմուտքում՝ Հունաստանի սահմանին մոտ գտնվող Էդիրնե քաղաք մուտք գործող անձանց ստուգումները:
Օգոստոսի 27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնելու է Ռուսաստան, որտեղ հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Երկու երկրների ղեկավարների հանդիպման օրակարգային թեման լինելու է Սիրիայի Իդլիբ նահանգում տիրող իրավիճակը։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր գլխավոր ցանկությունը եւ հիմնական նպատակը համարել է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վերադարձը հանրապետության կազմ: Այս մասին Զուրաբիշվիլին օգոստոսի 26-ին գրել է Facebook-ում:
Իսրայելը պետք է հասկանա, որ Իրաքի, Լիբանանի եւ Սիրիայի նկատմամբ իր ագրեսիան հետեւանքներ է ունենալու, այս երկրներն ինքնապաշտպանության իրավունք ունեն: Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:
Թուրքիայի Վան քաղաքի քաղաքապետին աշխատանքից հեռացնելուց հետո երկրի ներքին գործերի նախարարության հրամանով աշխատանքից ազատվել է քաղաքապետարանի ևս 8 պաշտոնյա: Այս մասին հայտնում է թուրքական «Դիքեն» լրատվամիջոցը:
Միջուկային գործարքով նախատեսված հանձնառությունները կրճատելու եւ իրենց խոստումների կատարմանը վերադառնալու համար համաձայնագրի մնացած մասնակիցներին երկամսյա ժամկետ տալու Իրանի նախաձեռնությունը հնարավորություն է տալիս խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով:
Թուրքիան շարունակում է լրացուցիչ զրահատեխնիկա կուտակել Սիրիայի հետ սահմանին։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) տվյալների համաձայն՝ այդ երկրում բնակվելու կամ աշխատելու իրավունք ունեցող 919․061 օտարերկրացի կա։
Թուրքիայի հարավարևմտյան հատվածում` Էգեյան ծովի ափին գտնվող Մուղլա նահանգի Գյուլաղզը բնակավայրում, ապրում է 113-ամյա Այշե Ուչարը: Երբ 1907 թվականին նա լույս ախարհ եկավ, Օսմանյան կայսրության գահին բազմած էր արյունարբու սուլթան Աբդուլ Համիդը։ Այդպիսով թուրք տատիկը ժամանակակիցն է եղել վերջին երեք օսմանյան սուլթանների:
Թուրքական «Մաքուր օդի իրավունքի հարթակ» կազմակերպության տվյալների համաձայն՝ օդի աղտոտվածության առումով Թուրքիան աշխարհում 10-րդ տեղում է։
Թուրքիան 112-րդն է ամենից շատ բնական աղետների ռիսկի ենթակա երկրների ցանկում։ Այս մասին տեղեկացնում է մամուլի վերլուծությամբ զբաղվող թուրքական «Ajans Pres» գործակալությունը՝ հղում կատարելով «Համաշխարհային ռիսկերի զեկույցին» (The World Risk Report):
Իդլիբի շրջանը կամ ընդհանրապես սիրիական տարածքները ահաբեկչազերծելու ռազմական գործողությունների շղթայազերծումը Սիրիայում նոր իրավիճակ է ստեղծում։
Թուրքական կայքերը շարունակում են ցավագին ընդունել աշխարհի տարբեր երկրնում Հայոց ցեղասպանությունն ապացուցող գրքերի հրատարակությունները։
Թեհրանը դեմ է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերանայմանը: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
Կ.Պոլսի Հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2019թ. օգոստոսի 9-ին թիվ 1416 հրամանագրով Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին հասարակական վայրերում սքեմ կրելու արտոնություն է տվել։
Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վարանկը Գերմանիայում մասնակցել է «Գերմանիա-Թուրքիա արհեստական բանականության համաժողովին»։
Թուրքիայում շարունակում է աղմկահարույց մնալ Վանի, Մարդինի և Դիարբեքիրի քաղաքապետների պաշտոնանկությունը և վերջիններիս փոխարեն ժամանակավոր պաշտոնակատարների նշանակումը։ Այս անգամ թեմային արձագանքել է ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրթագուսը։
Կենսաթոշակային տարիքի հասած աշխատող մանկավարժների համար ավարտվելէ դրամական փոխհատուցում ստանալու նպատակով գրանցվելու առաջին փուլը: