Սուդանի բժիշկների արհմիության վերջին տվյալներով՝ հակամարտության սկզբից ի վեր զոհվել է առնվազն 866 խաղաղ բնակիչ:
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի արտաքին գործերի դե ֆակտո նախարար Ինալ Արձինբան ողբերգություն է որակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղը ճանաչել որպես Ադրբեջանի տարածք։
Այաթոլա Խամենեին նաև ողջունել է Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների վերսկսումը՝ նշելով, որ դա երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի վարած լավ քաղաքականության արդյունքն է:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն արձագանքելով Ալիևի այս հայտարարությանը, նախ նշեց, որ Արցախի հիմնախնդրի լուծումը հնարավոր է միայն փոխվստահության մթնոլորտում, մինչդեռ Ադրբեջանի նախագահն իր ամեն հայտարարությամբ հեռացնում է այդ մթնոլորտի ձևավորման հնարավորությունից։
Պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 1992 թ.-ի նոյեմբերի 9-ին:
KFOR-ի ուժերի հետևում կանգնած են Կոսովոյի ոստիկանության և հատուկ ստորաբաժանումների ներկայացուցիչներ։
Զորավարժություններին կմասնակցեն 14 երկրների զինված ուժերի շուրջ 3 հազար զինծառայողներ և 150 թռչող սարքեր:
Լիբիայում այսօր զինված բախումներ են սկսվել Տրիպոլիից արևմուտք գտնվող Ազ Զավիա քաղաքի աշխարհազորայինների և վարչապետ Աբդել Համիդ Դբեյբայի Լիբիայի Ազգային միասնության կառավարությանն (ԱՄԿ) աջակցող ուժայինների միջև: Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այդ մասին հաղորդել է Al Hadath հեռուստաալիքը։ Լրատվամիջոցի տվյալներով՝ բախումներն սկսվել են մայրաքաղաքի հենց կենտրոնում՝ ԱՄԿ-ի կենտրոնակայանից ոչ հեռու, ինչպես նաև քաղաքի արևմուտքում գտնվող […]
Մայիսի 26-ի՝ ժամը 19:00-ից որոնվող, մարտական հենակետեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողներն առևանգվել են Ադրբեջանի կողմից։
Որքան շատ է Նիկոլ Փաշինյանը խոսում զիջումների գնալու իր պատրաստակամության մասին, այնքան վերջնագրային ելույթներով է հանդես գալիս Ալիևը: Օրեր առաջ իմ հոդվածներից մեկում նշել էի, որ երբ Փաշինյանը անվերապահ ճանաչում է Արցախն Ադրբեջանի մաս, ապա դրանով «կանաչ լույս» է վառվում Ալիևի համար Արցախում ապրող հայերի դեմ գործողությունների գնալու առումով: Դրանով Հայաստանը ուղղակի վտանգում է 120,000 հայերի կյանքը:
Սակայն Reuters գործակալությունը, որին Կիևը փոխանցել է ամբողջական տեսանյութը, պարզել է, որ տեսանյութը մոնտաժված է, և սենատորի խոսքերը կտրված են համատեքստից:
Նրա խոսքով՝ հասկանալի պատճառներով այդ հարցի առնչությամբ շատ փակագծեր չի բացի, միայն վստահությամբ ընդգծեց, որ զենք կա սահմանամերձ բոլոր բնակավայրերում:
Էդուարդ Շարմազանովը գրում է. «Փաշինյան, Ալիևի երեկվա հայտարարությունները քո զիջումների արդյունք է։ Նիկոլը հանկարծ զարմացել է, որ Ալիեւը հերթական ապակառուցողական ելույթն է ունեցել։ Ի՞նչ կա զարմանալու։ Եթե Նիկոլը պատրաստ է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, Ալիևն էլ հակահայկական ելույթներ է ունենալու։ Գորիս-Կապան ճանապարհը թշնամուն հանձնած, Արցախն ադրբեջանական համարող կապիտուլյանտը «միամիտ» է ձևանում։ Նիկոլն ու Իլհամը ներդաշնակ […]
Այս պահին չկա խաղաղության պայմանագրի համաձայնեցված նախագիծ, որ հնարավոր լիներ ստորագրել. Փաշինյան
ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները մեկնարկել են 2005 թվականին, բայց այժմ արդեն մի քանի տարի գործնականում սառեցված են:
Մարուքյանն այդ մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով:
Այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև տարածաշրջանային իրողություններին, ինչպես նաև օրերս տեղի ունեցած մոսկովյան հանդիպմանն ու քննարկումներին։
Իսրայելի իշխանությունները չեն մեկնաբանել Դամասկոսի ուղղությամբ հարվածների մասին հաղորդագրությունները:
Ադրբեջանի նախագահը «խաղաղության» շուրջ բանակցությունների շրջանակներում հայ ժողովրդին սպառնաց նոր ագրեսիայով:
Ըստ Թուրքիայի միգրացիայի կառավարման վարչության հրապարակված տվյալների` Թուրքիայում ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող սիրիացիների թիվը կազմում է 3 մլն 381 429, իսկ Սիրիա վերադարձած սիրիացիների թիվը` 554.114։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) հաշվետվության մեջ կարդում ենք, որ 2023 թվականի 1-ին եռամսյակում Վրաստանի տարածքից արտերկիր է մեկնել 585,8 հազար վրացի ռեզիդենտ ճանապարհորդ, ինչը 2,2 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Նիկոլ Փաշինյանն իր թվիթերյան էջով շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Շնորհավորանքը հրապարակվել է Կրեմլի կայքում։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին կիրակի երեկոյան պաշտոնապես դիմավորել է Օմանի սուլթան Հայթամ բին Թարիքին։ Այս մասին գրել է Mehr-ը։
Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդր փուլի քվեարկության արդյունքներով նախագահ է ընտրվել գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Որոշում է կայացվել հյուպատոսության բացման համար պետական երկարատև ընթացակարգեր չանցկացնել, որոնք առնվազն մեկ տարի կպահանջեն, այլ գնալ պարզեցված ճանապարհով:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին ՄըքՔարթին «սկզբունքային համաձայնություն» են ձեռք բերել՝ բարձրացնելու երկրի օրինական պարտքի առավելգույն շեմը, սակայն Կոնգրեսը պետք է շտապի հաստատել ծախսերի կրճատման փաթեթը մի քանի օրվա ընթացքում՝ կանխելու ԱՄՆ հնարավոր աղետալի դեֆոլտը: Այս մասին գրել է Euronews-ը։
ԱՄՆ-ի Արիզոնայի նահանգի օրենսդիր մարմինը հաստատել է Արցախի Հանրապետութեան (Լեռնային Ղարաբաղի) ինքնորոշման իրավունքը Արիզոնայի նահանգի Ներկայացուցիչների տան նախագահ Բեն Թոմայի հրապարակած հռչակագրով։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA)։
Գեներալ Հեյդարին և Իրանի ոստիկանապետի տեղակալ Քասեմ Ռեզային այցելել են երկրի հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգ, որը սահմանակից է Պակիստանին ու Աֆղանստանին։
Թուրքիայի ներկայիս նախագահ Թայիփ Էրդողանը կոչ է արել իր համախոհներին լինել քվեատուփերի մոտ՝ մինչև նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների ամփոփումը։