Այդ հրեշավոր բռնության ցավն անցյալում չի մնացել. ԵԽ պատգամավորի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Բուլղարիայից Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էմիլ Ռադևը կարևորել է Հայոց ցեղասպանության փաստը հիշելը՝ կանխելու համար նման հանցագործությունների կրկնությունը: Ռադևն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ՝ իր խոնարհումը հայտնելով զոհերի հիշատակին: 

«Ամեն տարի այս օրը մենք վերադառնում ենք մարդկության պատմության ամենամեծ ողբերգություններից մեկին: Այս հրեշավոր բռնության ցավն անցյալում չի մնացել, անմեղ զոհերի ժառանգները շարունակում են դա կրել իրենց սրտերում:

Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պարտավոր ենք հիշել՝ կանխելու համար նման սարսափելի հանցագործությունների կրկնությունը, գնահատելու խաղաղությունը և պաշտպանելու մարդկային արժանապատվությունը»,–նշել է ԵԽ պատգամավորը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930