Հայաստանը ՌԴ «հարևանն» է, բնական գործընկերը, աշխարհագրությունն ու ճակատագիրն են սահմանել շարունակել զարգացնել Հայաստանի հարաբերությունները, կան այնպիսիք, ում դա չի ուրախացնում. Զախարովա
Մարտի 26-ին Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն են այցելել Հալեպում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Մուամմեր Հաքան Ջենգիզը և փոխհյուպատոս Էրինը: Այդ մասին հայարարություն է տարածել Հալեպում Հայաստանի հյուպատոսությունը։
Հայաստանի Հանրապետության համար կարևորը խաղաղության համաձայնագրի ստորագրումն է. այս պահին որևէ առավելություն այս կամ այն մայրաքաղաքին չի տրվում, թե որտեղ այն կստորագրվի։ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
Բոլիվիայի կառավարությունն արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել անձրևներից առաջացած հեղեղումների պատճառով, որոնք վերջին ամիսներին ավելի քան 50 մարդու կյանք են խլել։ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է երկրի նախագահ Լուիս Արսեն։
Գորիսում դեսպանը հանդիպեց Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչներին՝ անվտանգային իրավիճակի մասին հստակ գնահատականներ լսելու համար։ Այցի ընթացքում դեսպան Քվինը նաև զրուցեց համայնքային առաջնորդների, բնակիչների հետ՝ վերահաստատելով ԱՄՆ աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականության ու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում, ըստ էության, չեն արտադրվում բժշկական պատրաստուկներ։
Թրամփը նշել է, որ Գրենլանդիայի մերձակայքում նավարկում են ռուսական և չինական նավերը, ուստի ԱՄՆ-ն «պետք է այնտեղ լինի»։
«Տարիներ շարունակ՝ առնվազն 2016 թվականից ի վեր, հայ-թուրքմենական օրակարգում ներառված էր այս հարցը: 2017թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Թուրքմենստան կատարած այցի ժամանակ Բերդիմուհամեդովի հետ քննարկման առանցքային հարցերից էր էներգետիկ փոխգործակցությունը: Սակայն Հայաստանը երբեք ուղղակիորեն գազ չի ստացել Թուրքմենստանից»։
Մարտի 18-ին Իսրայելի կողմից պատերազմի վերսկսումից ի վեր, Գազայի Առողջապահության նախարարության տվյալներով, զոհվել է շուրջ 700 պաղեստինցի և վիրավորվել ավելի քան 1300-ը, որոնց թվում գերակշռում են կանայք և երեխաները։
#ՀԻՄԱ. ՄԱՐԻԱ ԶԱԽԱՐՈՎԱՅԻ ԱՄԵՆՇԱԲԱԹՅԱ ԲՐԻՖԻՆԳԸ. #ՈՒՂԻՂ
Թուրքիայի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ամբողջ երկրում բողոքի ցույցերի սկզբից ի վեր բերման է ենթարկվել ավելի քան 1400 մարդ։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը ԵՄ-ի կողմից ափսոսանք է հայտնել մաքսատուրքերի վերաբերյալ Թրամփի որոշման կապակցությամբ։
Խոսքն այն պայմանագրի մասին է, որը Մոսկվայում ստորագրվել է 2025 թվականի հունվարի 17-ին։
Հայաստանը չի կարող «երկու աթոռի վրա նստել», նա պետք է ընտրություն կատարի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) եւ Եվրամիության (ԵՄ) միջեւ։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
Բանակը նաև նշել է, որ հարձակվել է Սիրիայում 18 թիրախի վրա, ինչպես նաև ռմբակոծել է «Հեզբոլլահ»-ի ավելի քան 40 թիրախ Լիբանանում։
Ըստ իշխանությունների՝ հրդեհները սկսվել են մարդկային գործոնի պատճառով, սակայն դրանց արագ տարածմանը նպաստել են ուժգին քամիները և չոր եղանակը։
Ճապոնիայի վարչապետ Սիգերու Իսիբան հայտարարել է, որ իր կառավարությունը կդիտարկի մաքսատուրքերին պատասխանելու բոլոր տարբերակները։
Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի առանձնազրույցը:
Խաղաղությունը կառուցվում է ոչ թե հայտարարությունների, այլ կոնկրետ քայլերի վրա
Պարզ ասած, Ադրբեջանից ասում են, որ չեն պատրաստվում սպասել մինչև 2026-27 թվականները, երբ ՀՀ-ում սահմանադրություն կփոխեն, ուղիղ հասկացնելով, որ իրենց նախապայմանների չկատարման պարագայում բանակցված փաստաթուղթն առոչինչ կդառնա:
Նախ պետք է հասկանալ, որ այս պահի դրությամբ Թրամփի վարչակազմը Իրանի նկատմամբ հստակ ռազմավարություն չունի։ Սա ակնհայտ երևում է Թրամփի թիմի տարբեր ներկայացուցիչների հայտարարություններից և դիրքորոշումներից, որոնք վերաբերում են Իրանի նկատմամբ ամերիկյան քաղաքականությանը։
«Մենք մեր ռազմավարական գործընկերների հետ մենք կկառուցենք զարգացման և առևտրային միջանցքներ Ասիայի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի միջև, Կասպից ծովում՝ Զանգեզուր կենտրոնով»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մինչև 2030 թվականի արդյունաբերական և տեխնոլոգիական զարգացման ռազմավարության շնորհանդեսին։
Եվրամիության ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները չեղարկելու հիմնական պայմաններից մեկը նրա զորքերի ամբողջական դուրսբերումն է Ուկրաինայի տարածքից, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Թույլ տվեք նաև անդրադառնալ Ադրբեջանի ապատեղեկատվական արշավին՝ ուղղված սահմանի երկայնքով հրադադարի ենթադրյալ խախտումներին։ Ինչու՞ պետք է Հայաստանը պատրաստվի ուժ կիրառել։ Ի՞նչ օրակարգային հարց կարող է ենթադրել ուժի կիրառումը Հայաստանի Հանրապետության կողմից»։ Մարտի 26-ին Հայաստանի խնդրանքով հրավիրված ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստին իր ելույթի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակային գովաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ աջակցություն հայտնելով կառավարությանը, որը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո բախվում է զանգվածային հակակառավարական ցույցերի և շուկայի անկայունության աճի։ Այս մասին գրում է Bloomberg-ը, որին վկայակոչում է Turkish Minute-ը։
️Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Բաղերի. «Մեր հրթիռային կարողությունների աճի տեմպերը զգալիորեն գերազանցում են հակառակորդի թույլ կողմերի վերացման տեմպերը, և նա անխուսափելիորեն հետ կմնա։
Համերգին ներկա են եղել ՅՈԻՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեն, կրթության գծով տեղակալ Ստեֆանիա Ջանինին, ՅՈԻՆԵՍԿՕ-ում հավատարմագրված դեսպաններ, հրավիրված հյուրեր, Ֆրանսիացի սենատորներ, Փարիզի քաղաքապետի տեղակալը, Վալանսի քաղաքապետը, պետական և տեղական ինքնակառավարման հաստատությունների ներկայացուցիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ
Թուրքիայում տեղի ունեցող տնտեսական ցնցումները բացասաբար են ազդել բազմաթիվ ընկերությունների գործունեության վրա՝ հանգեցնելով վերջիններիս սնանկացմանը։
Բացի վերը նշված գործոններից, Եվրաքվեի օրինագծի ընդունումը բացահայտեց Նիկոլ Փաշինյանի «գաղափարախոսական» դատարկությունը։ Տևական ժամանակ «Իրական Հայաստանի» մասին հայտարարող Փաշինյանին ենթակա խորհրդարանի այդ գաղափարախոսության պաշտոնական հռչակումից հետո ընդունած առաջին աղմկահարույց որոշումը որևէ աղերս չունի իրականության, իրական քաղաքականության հետ և բացահայտում է «իրական Հայաստանի» անիրականությունը։ ԱԺ-ն անուղղակիորեն անվստահություն հայտնեց Փաշինյանին, ինչը, սակայն, չի ունենալու որևէ ներքաղաքական հետևանք։ Ինչպես որ Եվրաքվեի օրենքը ոչ մի արտաքին քաղաքական հետևանքի չի հանգեցնելու։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ուկրաինային 2 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթի մասին: Այս մասին Մակրոնն ասել է մարտի 26-ին Փարիզում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: