Ռուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվել

Եկատերինբուրգում մահափորձ է կատարվել ռուսական «Ուպիր» անօդաչու թռչող սարքեր արտադրող «Ուրալդրոնզավոդ» ընկերության գործադիր տնօրեն Վլադիմիր Տկաչուկի նկատմամբ. նա ծանր վիճակում է։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով արտակարգ ծառայություններում իր աղբյուրին։

Պայթեցվել է Mercedes մակնիշի ավտոմեքենան, որը, ենթադրաբար, տեղափոխում էր Տկաչուկին. նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Պայթյունի հետևանքով զոհվել է Տկաչուկի թիկնապահը։

Հարուցվել է քրեական գործ։

2022 թվականին հիմնադրված «Ուրալդրոնզավոդ»-ն արտադրում է իր սեփական «Ուպիր» անօդաչու թռչող սարքերը, որոնք օգտագործվում են ՌԴ զինվորականների կողմից Ուկրաինայի դեմ պատերազմում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31