
Մենք նրանց հետ հարաբերություններ կկառուցենք, դրան ենք միտված. Լուկաշենկոն՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդես է եկել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորման օգտին: Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում, փոխանցում է belta-ն:
«Նրանց հետ հարաբերություններ կկառուցենք։ Մենք դրան ենք միտված»,-ասել է Լուկաշենկոն:
Նա նշեց, որ Բելառուսը մի շարք քայլեր է ձեռնարկել առաջ և այժմ սպասում է դրանց ամերիկյան կողմից։
«Ես նույնիսկ պատժամիջոցների մասին չեմ խոսել։
Ես արգելել եմ հարցնել։ Դուք (ամերիկյան կողմը – BELTA-ի նշում) գիտեք, թե ինչ է պետք Բելառուսին»,-ասել է նա: