Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է Մինսկում կազմակերպել Պուտինի և Զելենսկու հանդիպումը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է վայր տրամադրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման համար։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հաղորդում է BelTA լրատվական գործակալությունը։

Լրագրողների հետ զրույցում Լուկաշենկոն խոստովանել է, որ Մինսկը համարում է ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ վարելու իդեալական վայր, բայց «չի երազում» Պուտինի և Զելենսկու հանդիպումն այնտեղ կազմակերպելու մասին:

Նրա խոսքով, եթե ռուսական և ուկրաինական կողմերը համաձայնվեն և որոշեն գալ, «ամեն ինչ պատշաճ մակարդակով կկազմակերպվի նույնիսկ վաղը» Բելառուսում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031