Ֆերմերների շահերը ներկայացնող խմբերը մերժել են կառավարության առաջարկը՝ հինգ տարով պայմանագրեր կնքելու և եգիպտացորենի, բամբակի ու հատիկաընդեղեն բույսերի գների երաշխավորված աջակցության վերաբերյալ։
Ջերմուկի մերձակայքում պարեկության ժամանակ ԵՄ քաղաքացիական առաքելությունը նաև ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Ստեֆանո Տոմատին։
Փետրվարի 20-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայի նախագահական նստավայրում ընդունել է ԱՄՆ սենատոր Ջիան Շահինին և Քրիս Մարֆիին:
Ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնը պատմել է, որ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնն իրենից մեկ միլիոն դոլար է ուզել Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ դիրքորոշումը պարզաբանող հարցազրույցի համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Փետրվարի 20-ին Թուրքիայի հարավային հատվածում գտնվող Հաթայ նահանգի Ալթընօզյու շրջանում ուժգին անձրևին զուգահեռ փոթորիկ է եղել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի հետախուզական ծառայությունը (MIT) բացահայտել է երկրի տարածքում ֆրանսիական և չինական հետախուզական գործունեություն: Թուրք ոստիականները ձերբակալվել են 3 անձի, որոնք մեկ տարվա ընթացքում լրտեսել են Ֆրանսիայի հետախուզական ծառայության օգտին:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Յուլյա Նավալնին մերկապարանոց մեղադրանքներ է հնչեցրել։
2024 թվականի հունվարին Վրաստանից թեթև մեքենաների վերարտահանման ծավալով Հայաստանը չորրորդն է: Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների համաձայն՝ թեթև մարդատար մեքենաների ներմուծումը կրճատվել է 48,1 տոկոսով։
«Reuters» լրատվական գործակալությունը նշում է, որ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի հետ բիզնեսով զբաղվող որոշ թուրքական ընկերությունների դեմ պատժամիջոցների սահմանմամբ պայմանավորված կրճատվել է Թուրքիայի և Ռուսաստանի միջև առևտրի ծավալը։ Մասնավորապես ընդհատվել են ներկրվող նավթը և թուրքական արտահանվող ապրանքների համար վճարումները։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները շարունակում են կենտրոնացած մնալ Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման վրա, Երևանը մնում է դաշնակից և շարունակում է աշխատել կազմակերպությունում։
Շվեդիան շուրջ 633 մլն եվրոյի ռազմական աջակցություն կտրամադրի Ուկրաինային: Այդ մասին, հիմնվելով Շվեդիայի պաշտպանության նախարարության հաղորդագրությանը, հայտնում է Deutsche Welle-ն:
«Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ, և սա մեր անկեղծ դիրքորոշումն է: Առաջին անգամ այս մասին ասել եմ երկու տարի առաջ, և շատ ցավում ենք, որ չենք կարող որևէ ազդեցություն ունենալ այդ իրադրության վրա։ Ուկրաինայի ժողովուրդը մեր բարեկամ ժողովուրդն է»,- ասել է Փաշինյանը ու պնդել, որ քանի որ Ալմա Աթայի հռչակագիրն ընդունել է Խորհրդային Միության 13 հանրապետություն, այդ թվում՝ Ռուսաստանը և Ուկրաինան, ուստի Ուկրաինայի հարցում իրենց ընկալումն այն է, որ Ալմա Աթայի հռչակագիրն է մեր անկախությունները ճանաչելու, տարածքային ամբողջականությունները ճանաչելու հիմքը:
Գաղութում մահացած ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մայրը՝ Լյուդմիլա Նավալնայան, պահանջել է որդու մարմինը անհապաղ հանձնել իրեն, որպեսզի կարողանա հուղարկավորել նրան։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն բացառել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին իր երկրի միանալու հնարավորությունը։ Այդ մասին հայտնել է «Ինտերֆաքս»-ը:
«Հայաստանում պետք է մտածեն ու հասկանան, թե ինչ հարց է լուծում այդ քաղաքականությունը Հայաստանի համար»,- նկատեց նա։
Եվրահանձնաժողովը հայտարարել է Ուկրաինային և Մոլդովային 2024 թվականի համար մարդասիրական օգնություն հատկացնելու մասին՝ 83 մլն եվրոյի չափով: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի հակաճգնաժամային կառավարման անդամ Յանեզ Լենարչիչի հայտարարությունը:
Օտտավան Ուկրաինային օգնության լրացուցիչ փաթեթի շրջանակներում Կիևին կուղարկի սեփական արտադրության ավելի քան 800 դրոն: Այս մասին հայտնում է CTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարար Բիլ Բլերին:
Վրաստանը 2030 թվականին պատրաստ կլինի անդամակցել Եվրամիությանը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունը:
ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Ալեքսեյ Նավալնիի կրտսեր եղբոր՝ Օլեգի նկատմամբ. այս մասին տեղեկատվությունն առկա է գերատեսչության բազայում։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։
Ռուսական կողմը գոհ է ՀՀ Գեղարքունիքի մարզում գործող ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոնի աշխատանքից: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է աշխատանքային այցով մարզում գտնվող ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Եվրամիությունը հակառուսական պատժամիջոցների գործողության ժամկետը երկարաձգել է մինչև 2025 թ. փետրվարի 24-ը։ ԵՄ Խորհրդի համապատասխան որոշումը հրապարակվել է «Եվրամիության պաշտոնական հանդեսում»։
2022 թ․ փետրվարին դատարանը բավարարել էր ՌԴ դաշնային քրեակատարողական ծառայության դիմումը՝ Օլեգ Նավալնիի պայմանական ազատազրկումը փոխարինել իրականով՝ դատարանի կողմից սահմանված պարտականություններից խուսափելու համար, այդ թվում՝ քրեակատարողական տեսչություն չներկայանալու համար։ Ըստ գերատեսչության՝ դատապարտյալը լքել է Ռուսաստանը, և նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
ՄԱԿ-ում Իրանի դեսպանը նամակում քննադատել է ԱՄՆ-ին Անվտանգության խորհրդին «կեղծ տեղեկատվություն տրամադրելու և Եմենում ու Կարմիր ծովում տիրող իրադրության առնչությամբ Իսլամական Հանրապետության հասցեին անհիմն մեղադրանքներ ներկայացնելու համար»։
Շվեդիան Ուկրաինային կուղարկի ռազմական օգնության խոշորագույն փաթեթը
Հաղորդվում է, որ ըստ Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության՝ Կիմ Չեն Ընի նվերը փետրվարի 18-ին ստացել են նրա քույրը՝ Կորեայի Աշխատավորական կուսակցության (ԿԱԿ) Կենտրոնական կոմիտեի վարիչի տեղակալ Կիմ Յո Չժոնը, ինչպես նաև ԿԱԿ-ի Կենտրոնական կոմիտեի քարտուղար Պակ Չոն Չհոնը:
Պաշտոնապես գործադուլը կտևի մինչև չորեքշաբթի օրը՝ փետրվարի 21-ը։
UKMTO-ն այդ տարածքի բոլոր նավերին հանձնարարել է նախազգուշական միջոցներ ձեռնարկել և հայտնել ցանկացած կասկածելի ակտիվության մասին:
Ալեքսեյ Նավալնին, որը 30 տարվա ազատազրկման էր դատապարտված, մահացել է փետրվարի 16-ին։
Իրանի նանոտեխնոլոգիաների զարգացման շտաբի քարտուղար՝ Էմադ Ահմադվանդը հայտարարել է իրանցի էլիտաները քաղցկեղի վաղ հայտնաբերման գործիք են պատրաստել։