Նախարարների կաբինետի նիստի ժամանակ վարչապետը պարզաբանել է, որ «այս որոշումը գալիս է Գազայի հատվածում պաղեստինցի ժողովրդի դեմ ագրեսիայի և Հորդանան գետի արևմտյան ափին, ներառյալ՝ Երուսաղեմ քաղաքում, աննախադեպ էսկալացման հետ կապված քաղաքական, անվտանգային և տնտեսական զարգացումների լույսի ներքո»:
168.am-ի հետ զրույցում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանի գնահատմամբ՝ Արցախի հարցով ձևավորվող ցանկացած հանձնախումբ միայն ողջունելի է։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը որոշել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ մտցնել։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, անդրադառնալով ՀԱՊԿ-ի հարցում Հայաստանի դիրքորոշման մասին մասին, հայտարարել է, որ Երևանը չպետք է նեղանա կազմակերպությունից՝ նշելով, որ մեկ անգամ չէ, որ այս թեման քննարկվել է, և պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ բոլոր անդամների համար Ադրբեջանն օտար երկիր չէ։ «ՀԱՊԿ-ում կան բազմաթիվ մուսուլմանական երկրներ, դուք էլ եք դա հասկանում, մասամբ այստեղից է […]
Հնդկաստանը և Ճապոնիան ամեն տարի անցկացնում են ցամաքային զորքերի Dharma Guardian համատեղ զորավարժությունները, ինչպես նաև ռազմածովային ուժերի և ռազմաօդային ուժերի զորավարժություններ:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ առաջիկա օրերին տեղի կունենա Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների հանդիպումը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հայտարարություն է տարածել 2022-ի փետրվարի 24-ին սկսված ռուս-ուկրաինական պատերազմի 2-րդ տարելիցի կապակցությամբ։
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին՝ ասել է.
Ըստ հրապարակման՝ բուլղարական պատվիրակությունը Ուկրաինա է ժամանել գնացքով։
Նեթանյահուի խոսքով՝ ՀԱՄԱՍ-ի 4 գումարտակներ կենտրոնացած են Ռաֆահում, որտեղ նաև գտնվում է 1,3 միլիոն տեղահանված պաղեստինցի։
Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը փետրվարի 24-ին X սոցիալական հարթակում հայտնել էր, որ նրա մարմինն արդեն հանձնել են մորը՝ Լյուդմիլա Նավալնայային:
Ադրբեջանն ամեն տարի այս օրերին տեղական և միջազգային լրատվամիջոցներում բազմաթիվ հրապարակումներ է ունենում արցախյան առաջին պատերազմի օրերին Իվանյան (նախկին Խոջալու) բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների մասին:
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունը պատմական առաջընթաց է գրանցում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ադանայում ունեցած ելույթի ժամանակ։
2024 թվականի հունվարին Վրաստանի տրանսպորտային միջանցքով բեռնատարներով փոխադրումից ստացված եկամուտն աճել է գրեթե 10 տոկոսով։ Համաձայն համախմբված բյուջեի եկամուտների, 2024 թվականի հունվարին բեռնատարներով փոխադրումից ստացվել է 13 մլն 220 հազար 912 լարի, իսկ 2023 թվականի նույն ժամանակահատվածում՝ 12 մլն 041 հազար 350 լարի։
Թուրքիայի Իզմիր նահանգում՝ Կուշադասի հանգստավայրի մոտակայքում, 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը (AFAD):
Եվրամիության (ԵՄ) վիճակագրական ծառայությունը՝ «Eurostat»-ը հրապարակել է Եվրոպայի ամենաերիտասարդ և ամենատարեց բնակչություն ունեցող երկրների ցանկը։
Դա լինելու է անդատավոր ու անփաստաբան դատավարություն ու դատավճիռը լինելու է ծանրագույնը, եթե անգամ դատվողի մեջ մարդ չի մնացել։
Ամերիկացի կոնգրեսականների վստահ մեծամասնությունը պատրաստ է հաստատել Ուկրաինայի ֆինանսավորման մասին օրինագիծը, եթե Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը դնի այն քվեարկության, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը կառավարման փորձագետ, «Հայոց երկիր» ռազմավարական ծրագրի հիմնադիր-համակարգող Հարություն Մեսրոբյանն է։
Այսինքն՝ նոր դաշնակից այստեղ և հիմա չենք ստանում, բայց առկա զսպող մեխանիզմը թուլացնում ենք։ Ինչ-որ հովանոցի բացակայությունը վերածվում է հարվածելու մեծ գայթակղության և հետևանքները մեզ համար չափազանց ակնհայտ են։
Հնդկաստանի նախարարների կաբինետի Անվտանգության հարցերով կոմիտեն հավանություն է տվել ավելի քան 11 միլիարդ դոլար գումարի չափով մի քանի գործարքների՝ ուղղված երկրի զինված ուժերի սպառազինության արդիականացմանն և համալրմանը: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է The Economic Times թերթը:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կիրակի օրը կոչ է արել դիվանագիտական լուծում տալ Ուկրաինայի պատերազմին, հայտնում է Reuters-ը։
«Ես չեմ մեղադրում նախկին նախագահներին, չեմ կարող նրանց ասել՝ թալանչի են և այլն, իսկ այս նորին՝ Նիկոլ Փաշինյանին, դավաճան չեմ կարող ասել, որովհետև նա ավելին է՝ նա թշնամի է հայ ազգին։ Ժողովուրդը չէր կարող նման ղեկավար ընտրել, պարզապես չէր կարող։ Թուրքերը թշնամիներով են լցրել ամբողջ Հայաստանը, գործակալներ են այստեղ լցրել»,- ընդգծեց նա։
«Զանգեզուրի միջանցք»-ի բացումը կբարձրացնի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծի բեռնաշրջանառությունը:
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կոչ է արել Եվրամիությանը պատրաստվել Ռուսաստանի հետ հարաբերություններում երկար «լարվածության շրջանի»՝ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև հակամարտության ֆոնին։
Իրանի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Մոնթազեր Ալ Մահդին հայտնել է երկրի հարավում հայտնի կին ահաբեկիչ Աքրամա Լահուրիի ձերբակալության մասին:
Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղ ապրելուց բացի այլ շանս չունի։
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտության ելքը կարող է որոշվել առաջիկա ամիսներին, ուստի Բրյուսելը պետք է ավելի մեծ աջակցություն ցուցաբերի Կիևին։
Փետրվարի 23-ին գործադիրն ընդունեց Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը և ուղարկեց Ազգային ժողով։ Խոսելով զեկույցի մասին՝ Փաշինյանը նախ նշեց՝ 2023թ. իրենց հաջողվել է արձանագրել 8,7 տոկոս տնտեսական աճ, ինչը բոլոր ոլորտների վրա, առանց բացառության, ունենում է կոնկրետ ազդեցություն:
Ղրիմը և Սևաստոպոլը Ռուսաստանի անբաժանելի մասն են, ասել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը, որի խոսքերը մեջբերված են Կրեմլի կայքում։