Բաժիններ՝

«Սան-Խուան» կորած սուզանավի անձնակազմի ընտանիքները երթ են կազմակերպել

Արգենտինայի ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) «Սան-Խուան» սուզանավի անձնակազմի մոտավորապես 300 ազգականներ, ընկերներ ու ծանոթներ դերտեմբերի 3-ին երթ են կազմակերպել Մար դել Պլատա քաղաքում՝ պահանջելով փրկել նավաստիներին եւ երկրի նախագահ Մաուրիսիո Մակրիի ներկայությունը: Այդ մասին գրել է La Gaceta թերթը:

Հրատարակության տվյալներով՝ երթը դեկտեմբերի 3-ի առավոտյան սկսվել է ՌԾՈՒ-ի ռազմակայանի դարպասից. դրա մասնակիցներն անցել են գրեթե յոթ կիլոմետր: Նրանք բացականչում էին «որոնել եւ գտնել», «մենք ցանկանում ենք պատասխաններ ստանալ», «հավատ եւ հույս» եւ «մի մոռացեք «Սան-Խուան» սուզանավի մասին» կարգախոսները:

«Նախագահ Մակրին պետք է այստեղ լինի, որովհետեւ դա է գերակա, այլ ոչ թե G20-ը, այս ամբողջ իրադրության հետեւում կանգնած է 44 ընտանիք, եւ ինչ-որ մեկը պետք է ստանձնի պատասխանատվությունը»,-հրատարակությունը մեջբերում է Մարսելա Ֆեռնանդեսի՝ նավաստիներից մեկի կնոջ խոսքը: Նա հավելել է, որ սուզանավի անձնակազմի անդամների ազգականները «շարունակելու են պայքարել», իսկ իրենց կողմից անցկացվող երթը «ցավն արտահայտելու միջոց է»: Նրա խոսքով՝ նավաստիների հարազատները «կառավարության հետ համաձայն չեն», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` REUTERS

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս