Բաժիններ՝

Բրյուսելում մեկնարկում է Brexit-ի շուրջ բանակցությունների յոթերորդ փուլը

Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ (Brexit) բանակցությունների յոթերորդ փուլը դեկտեմբերի 4-ին Բրյուսելում կսկսվի Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի աշխատանքային նախաճաշով։

Բրյուսելը եւ Լոնդոնն ակնկալում են այս անգամ հասնել բեկման, որը թույլ կտա ավարտել եվրոպական «ապահարզանի» պայմանների շուրջ բանակցությունների առաջին փուլը եւ դա արձանագրել ԵՄ-ի դեկտեմբերի 14-15-ի գագաթնաժողովում:

Հունվարից Եվրամիությունն ու Միացյալ Թագավորությունը հույս ունեն գործարկել բանակցությունների երկրորդ մասը, որը կվերաբերի գործընկերության ապագա հարաբերություններին, նախեւառաջ, առեւտրի նորմերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031