Բաժիններ՝

Թբիլիսիում ընթանում է եվրաինտեգրման հարցերին նվիրված միջխորհրդարանական խորհրդաժողովը

Թբիլիսիում մեկնարկել է «Եվրամիությունը եւ գործընկերները. բազմազանություն ուժեղ միասնության համար» միջազգային միջխորհրդարանական խորհրդաժողովը Եվրամիության անդամ եւ գործընկեր երկրների 17 պատվիրակությունների մասնակցությամբ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Վրաստանի խորհրդարանում:

Համաժողովում ելույթ են ունեցել Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն, վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, Վրաստանում ԵՄ-ի դեսպան Յանոշ Հերմանը եւ Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն: Ինչպես հայտնել են խորհրդարանի մամուլի ծառայությունում, «խորհրդաժողովի նպատակը եվրաինտեգրացման՝ որպես երկրի ներսում բարեփոխումների աջակցման մեխանիզմի, հարցի քննարկումն է»: «Միջոցառմանը մասնակցում են ԵՄ-ի անդամ, թեկնածու երկրների, «Արեւելյան գործընկերության» երկրների խորհրդարանների 17 պատվիրակություններ եւ Եվրախորհրդարանի ներկայացուցիչները»,-հավելել են մամուլի ծառայությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031