
Sunday Times-ը արքայադուստր Դիանայի հայուհի նախատատի՝ Էլիզե Կևորկյանի մասին

Ըստ Sunday Times թերթում Հայաստանի մասին հրապարակված «Հայաստան՝ որտեղից ծագել է կյանքը» հոդվածի՝ արքայադուստր Դիանան ունի հայկական արմատներ:
«Ի՞նչ ընդհանուր բան ունեն արքայադուստր Դիանան, Կասպարովը, Քարդաշյանը, Այվազովսկին, Ազնավուրը, Աբրահամը, Հասմիկ Պապյանը: Առաջին հայացքից տարօրինակ թվացող հարցը, պարզվում է, հիմք ունի. այս հայտնի մարդկանց միավորում են արմատները: Նրանք բոլորն էլ հայեր են: Համարվում է, որ հայկական ազգային կապերը բավականին ամուր են և հրաշքներ են գործում: Հավանաբար, հայերը միակ օրինակն են, երբ սփյուռքի թվաքանակը գերազանցում է տեղացիների թվին: Հայաստանում ապրում է 3 մլն մարդ, իսկ սփյուռքում՝ մոտ 7 մլն հայ»,- ասվում է հոդվածում:
«Լեդի Դիի հայկական արմատների մասին նախկինում էլ է խոսվել: Մայրական գծով նրա չորրորդ մեծ տատը՝ Էլիզա Կևորկյանը, Հնդկաստանի հայ էր»:
Ավելի վաղ արքայադուստր Դիանայի մորաքույրը՝ Մերի Ռոչը The Times-ին տված հարցազրույցում ասել է. «Ես միշտ ենթադրել եմ, որ կիսով չափ հայ եմ, ես ուրախ եմ նաև, որ հնդկական ծագում ունեմ»: