
Սի Ցզինպինը Համացանցում ընդհանուր ապագա կառուցելու կոչ է արել մարդկությանը

ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը մարդկությանը կոչ է արել ընդհանոր ապագա ստեղծել կիբեռտարածությունում: Այս մասին, ինչպես հայտնել է «Սինհուան», ասված է Համացանցի կառավարման 4-րդ համաշխարհային խորհրդաժողովի մասնակիցներին հղած նրա ողջույնի նամակում:
Չինաստանի ղեկավարի կարծիքով՝ Համացանցի զարգացումն ուղեկցվում է ինչպես երկրների ինքնիշխանության եւ անկախության համար հնարավորություններով, այնպես էլ մարտահրավերներով: Սի Ցզինպինը նաեւ հանդես է եկել կոնսուլտացիաների հիման վրա կիբեռտարածությունում ինքնիշխանության պաշտպանության, գործընկերության զարգացման համատեղ ջանքերի օգտին: «Հուսով ենք, որ մեր ջանքերի շնորհիվ մենք կկարողանանք անել այնպես, որ բոլոր երկրները հասցնեն նստել Համացանցի եւ թվային տնտեսության զարգացման գնացքը»,- ասված է ուղերձում:
Նշվում է, որ խորհրդաժողովին ժամանել են 411 բարձրտեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից: