Բաժիններ՝

Ուկրաինական ճգնաժամի լուծումը կբարելավեր Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները. ԱՄՆ-ի դեսպան

Ուկրաինայի իրադրության կարգավորումը չափազանց կարեւոր է Մոսկվայի եւ Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունների բարելավման համար: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հանսթմանը «Վեդոմոստի» թերթին տված հարցազրույցում:

«Ուկրաինայի իրադրությունը որոշակի բարդություններ է ներկայացնում, բայց չէ որ հենց Ուկրաինան է, հնարավոր է՝ այն միակ կարեւոր թեման, որը կարող է նոր կյանք տալ Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերություններին: Համենայնդեպս, այդպիսին է այժմ ընկալումը ԱՄՆ-ում»,- հայտարարել է Հանսթմանը:

Դիվանագետը նաեւ ընդգծել է, որ հենց «այդ խնդրում է պատժամիջոցներից ազատվելու բանալին, թեկուզեւ մասնակիորեն»:

ԱՄՆ-ի դեսպանը նշել է, որ երկրների միջեւ վստահությունը «զրո է» ոչ միայն Ուկրաինայի արեւելքի իրադրության, այլեւ «ԱՄՆ-ի նախագահի ընտրություններին միջամտության պատճառով»: «Կարծում եմ՝ Ռուսաստանում թերագնահատում են, թե դա ինչ ազդեցություն գործեց ինչպես բուն ընտրությունների, այնպես էլ այն մարդկանց վրա, որոնք հետաքրքրվում էին դրանցով, հետեւում էին ընտրական գործընթացին»,- ասել է Հանսթմանը:

Նրա համոզմամբ՝ «միջամտությունը հանգեցրեց այն բանին, որ հարաբերություններն ընկան այսչափ ցածր մակարդակ, սակայն հարաբերությունների պաղելու սկզբնապատճառը Ուկրաինայի իրադրությունն է», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս