Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը մտադիր է Nord Stream 2-ի կապիտալիզացիան ավելացնել 1.425 մլրդ եվրոյով, հայտնում է RNS-ը՝ վկայակոչելով «Գազպրոմի» հայտարարությանը։
Բելառուսից Ադրբեջան արտահանձնված Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի կինը դիմել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին` խնդրելով դիմել Բաքվի իշխանություններին իր ամուսնուն ազատ արձակելու պահանջով: Լապշինի կինը` Եկատերինան, ընդգծել է, որ «Պանդորայի արկղը բացվ ած է, որն իրական վտանգ է ցանկացած բլոգերի, լրագրողի կամ սովորական ճանապարհորդի համար»:
Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիադ Հադդամը հայտնել է այն մասին, որ Դամասկոսը կմասնակցի Սիրիայի հարցով Աստանայում փետրվարի 15-16-ին կայանալիք հանդիպմանը, հայտնում է RIA Novosti-ն։
Ռուբլու փոխարժեքը դոլարի և եվրոյի նկատմամբ նորացրել է 1.5 տարվա առավելագույն մակարդակը ռուսական ակտիվների նկատմամբ ներդրողների հետաքրքրության աճի ֆոնին carry trade-ի շրջանակում։
Ալթայում՝ Տելեցկի լճի ավազանում, կործանվել է Robinson ուղղաթիռ, որում գտնվել է Ալթայի Հանրապետության նախկին փոխվարչապետ Անատոլի Բաննիխը, նրա կինը ու հայտնի բեյսջամփեր Գլեբ Վորևոդինը։
ՌԴ պաշտպանության նախարարությունը իր կայքում հրապարակել է Սիրիայի Պալմիրա քաղաքում ԴԱԻՇ-ի գրոհայինների կողմից ոչնչացված հնագույն հուշարձանները։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը չի դիմել Ուկրաինային՝ հարցում ուղարկելով բլոգեր Ալեքսանդր Լապշինին արտահանձնելու վերաբերյալ, haqqin.az-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սուլթանովը։
Բաքվում տեղի է ունենում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ու Վրաստանի ԱԳՆ ղեկավար Միխայիլ Ջանելիձեի հանդիպումը։
Պետական անվտանգության ծառայության ղեկավար Անզոր Չուբինիձեն հաստատել է տեղեկությունը, որ ձերբակալվել է Վրաստանի պատրիարքարանի գույքի կառավարման ծառայության ղեկավար և սուրբ Աննայի և Հովակիմի անվան բժշկական կենտրոնի տնօրեն, հայր Գեորգի Մամալաձեն:
Թուրքմենստանի գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հանրապետությունում երեկ կայացած նախագահական ընտրություններում հաղթանակել է ձայների 97.69 տոկոսով, հայտնել է երկրի ԿԸՀ-ն։
Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը խստորեն դատապարտել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Բելառուսից Ադրբեջան:
Վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնում է Համայն վրաց պատրիարք Իլյա Երկրորդի հնարավոր թունավորման փորձի մասին, որը ներկայումս Գերմանիայում վիրահատության է պատրաստվում։
Ղազախստանի էկոնոմիկայի նախկին նախարար Կուանդիկ Բիշիմբաևին, որին կալանավորել էին անցած ամիս առանձնապես խոշոր չափերի կաշառք վերցնելու մեջ, կասկածում են ապակու գործարանի շինարարության ժամանակ 3 մլն դոլար հափշտակելու մեջ։
Աշխարհում խոշորագույն Mossack Fonseca իրավաբանական ընկերության սեփականատերերը, որը դարձել էր օֆշորային սկանդալի կենտրոն, կապված «պանամայան փաստաթղթերի» արտահոսքի հետ, կալանավորվել են Պանամայում, հայտնում է Interfax-ը։
Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) մտադիր է միության երկրների համար ստեղծել ապահովագրական հարթություն, որից ապահովագրական ընկերությունները կարող են կիսել իրենց ստանձնած պարտավորությունների մի մասը, գրում է «Կոմերսանտ» պարբերականը՝ «վկայակոչելով ԵՏՄ տիրույթում ապահովագրական հարթության ստեղծման և անդրսահմանային ապահովագրության ժամանակ արգելքների հանման հայեցակարգը»։
Տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել հակակառավարական ցույցերին՝ դուրս գալով Բուխարեստի և երկրի այլ քաղաքների փողոցներ, հայտնում է Reuters-ը։
Գերմանիայի նորընտիր նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մտադիր է երկխոսություն որոնել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ։ Այս մասին նա հայտարարել է գերմանական ZDF-ի եթերում, հայտնում է DW-ն։
Փետրվարի 11-ի երեկոյան Արցախի շփման գծում սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գաֆարով Ֆուադ Ֆարհադ օղլուն (Qafarov Fuad Fərhad oğlu):
ԴԱԻՇ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին վիրավորվել է Իրաքի արևմուտքին հասցված ավիահարվածի հետևանքով, հայտնում են արբանյակային Alsumaria և Alhurra հեռուստաալիքները՝ վկայակոչելով անվտանգության ոլորտի աղբյուրներին:
Գերմանիայի նախկին արտգործնախարար, սոցիալ-դեմոկրատ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ընտրվել է Գերմանիայի նախագահ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքերը պլանավորում են ԴԱԻՇ-ի ահաբեկիչներից ազատագրել ոչ միայն Էլ-Բաբ քաղաքը, այլ ջիհադիստներից մաքրել շրջանը մինչև Ռաքքա:
Ռուսաստանն արդեն սկսել է երկխոսությունը ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ և դրա ինտենսիվությունը ավելանում է, հենց ձևավորվի ողջ անձակազմը, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը НТВ հեռուստաալիքի եթերում:
Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող բլոգեր Ալեքսանդր Լապշինին արտահանձնելու հարցումով Ադրբեջանը դիմել էր ոչ միայն Բելառուսին:
Իրանին ԴԱԻՇ-ի դեմ հակաահաբեկչական կոալիցիայից հանելը պրագմատիկ չէ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղային ճանապարհը շահագործման կհանձնվի 2017թ. կեսին:
Միայն փետրվարի 11-ին ԱՄՆ-ից Կանադա է ներթափանցել 27 փախստական:
Նախագահին կընտրի Դաշնային ժողովը, որը բաղկացած է Բունդեսթագի 630 պատգամավորից և երկրի դաշնային հողերի 630 ներկայացուցիչներից:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչի գլխավորած պատվիրակությանը:
Հիվանդը 68-ամյա տղամարդ է Հեբեյ նահանգի Լանֆին քաղաքից: Ներկայումս նրա վիճակը ծանր է:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում իր հիացմունքն է հայտնել աղջկա՝ Իվանկայի նկատմամբ: