Բաժիններ՝

Հարցում Rustavi2-ի պատվերով. Վրաստանի նախագահի ընտրություններում հաղթում է Վաշաձեն

Վրաստանի նախագահական ընտրությունների նախաշեմին ամենամեծ աջակցությունը վայելում է «Միասնական ազգային շարժում» նախկին կառավարող կուսակցության եւ «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միավորման անդամ Գրիգոլ Վաշաձեն: Այդ մասին վկայում են Edison Research ամերիկյան ընկերության սոցիոլոգիական հարցման տվյալները, որն անցկացվել է Rustavi2 ընդդիմադիր հեռուստաալիքի պատվերով:

Հոկտեմբերի 28-ի քվեարկության արդյունքներով՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել Վաշաձեն եւ Սալոմե Զուրաբիշվիլին, որին աջակցում է «Վրացական երազանք. ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունը:

«Ում օգտին կքվեարկեիք, եթե նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անցկացվեր այսօր» հարցին մասնակիցների 41 տոկոսը նշել է Վաշաձեին, իսկ 36 տոկոսը՝ Զուրաբիշվիլիին: Հարցվածների եւս 15 տոկոսն ասել է, որ չգիտեն/չեն պատասխանում, իսկ 8 տոկոսը՝ ոչ մեկի օգտին չի քվեարկելու:

Արդյունքները տրամադրվել են ալլոկացիայի (անբավարար ռեսուրսների բաշխման համակարգ) հաշվառմամբ: Ամբողջական ալլոկացիայի համաձայն, հարցման մասնակիցների 56 տոկոսը պատասխանել է, որ կքվեարկեր Վաշաձեի օգտին, իսկ 44 տոկոսը՝ Զուրաբիշվիլիի օգտին: Հետազոտության շրջանակներում կատարված հարցմանը մասնակցել է 2 հազար ընտրող:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս