
Մեյը գնահատել է Brexit-ի վերաբերյալ սեւագիր համաձայնագիրը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ ԵՄ-ի հետ Brexit-ի վերաբերյալ սեւագիր համաձայնագիրն «զգալիորեն մոտեցնում է այն բանին, ինչի օգտին քվեարկել են բրիտանացի քաղաքացիները, եւ կծառայի երկրի տնտեսական շահերին։
Նոյեմբերի 13-ի երեկոյան Բրյուսելում կայացած բանակցություններում Մեծ Բրիտանիան եւ ԵՄ-ն տեխնիկական մակարդակով համաձայնեցրել են պայմանագրի դրույթները, որը որոշում է առաջիկա «ապահարզանի» պայմանները: «Այս համաձայնագիրն զգալիորեն մոտեցնում էայն բանին, ինչի օգտին բրիտանացի քաղաքացիները քվեարկել են հանրաքվեում»,-ասել է Մեյը՝ նոյեմբերի 14-ին խորհրդարանում պատասխանելով հարցերին:
«Մենք կվերադարձնենք հսկողությունը մեր փողերի, օրենքների եւ սահմանների նկատմամբ»,-հավելել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:
Նա հաստատել է, որ 14:00-ին (Երեւանի ժամանակով 18:00-ին) կսկսվի նախարարների կաբինետի նիստը, որտեղ նախարարները կքննարկեն համաձայնագիրը եւ «ազգային շահերին համապատասխանող որոշում կընդունեն հաջորդ քայլերի վերաբերյալ»:
«Հետո ես կվերադառնամ խորհրդարան, որպեսզի տեղեկացնեմ այդ մասին»,-նշել է Մեյը: Նա նաեւ հաստատել է ավելի վաղ քանիցս հնչեցրած թեզիսն այն մասին, որ «Brexit-ը նշանակում է Brexit», այսինքն՝ ԵՄ-ի ազատ առեւտրի գոտուց եւ մաքսային միությունից դուրս գալը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: