Բաժիններ՝

Իրանը կշարունակի մեծացնել ռազմական հզորությունը և կզարգացնի հրթիռային ծրագիրը. Ռոուհանի

Թեհրանը կշարունակի մեծացնել իր ռազմական հզորությունը եւ կզարգացնի հրթիռային ծրագիրը: Այդ մասին հայտնել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին՝ հանդես գալով Իսլամական հեղափոխության 40-ամյակին նվիրված տոնական միջոցառումներից մեկի ժամանակ:

«Մենք կշարունակենք մեծացնել ռազմական հզորությունը: 40 տարվա ընթացքում եւ հատկապես վերջին հինգ տարում այդ բնագավառում մեր հնարավորություններն ապշեցնում են ամբողջ աշխարհին»,-ասել է Ռոուհանին: Նա հավելել է, որ «Իրանին թույլտվություն հարկավոր չէ իր հրթիռային ծրագիրը զարգացնելու համար»: Նախագահի խոսքով՝ «այսօր երկիրն արտադրում է հրթիռներ, մարտական ինքնաթիռներ, նավեր եւ սուզանավեր, զրահափոխադրիչներ, այսինքն՝ այն ամենը, ինչը պահանջվում է Իրանի զինված ուժերին»:

Իրանը 1990-ական թվականներից զբաղվում է իր հրթիռային ծրագրի զարգացմամբ: Նա որոշակի հաջողությունների է հասել բալիստիկ հրթիռների մշակման բնագավառում: Դրա հետ մեկտեղ Թեհրանը հրաժարվում է բանակցություններ վարել հրթիռային ճյուղի սահմանափակման շուրջ՝ պաատճառաբանելով, որ տարածաշրջանում իր մրցակիցների զինանոցում նույնպես առկա են բալիստիկ հրթիռներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս