Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ, «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալմանը և կալանավորմանն է անդարադրձել նաև միջազգային մամուլը։
Երկու պատգամավորների գործերն առանձնացվել են և ուղարկվել Անկարայի գլխավոր դատախազություն։
Ֆրանսիական «Le Monde» պարբերականը Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ և նախագահի թեկնածու Էքրեմ Իմամօղլուի ձերբակալումից հետո ուշագրավ հոդված է հրապարակել։ Հոդվածում առաջ է քաշվում այն միտքը, որ Թուրքիան ներքաշվել է անձնիշխանության մեջ, ինչպես Ռուսաստանում և Ադրբեջանում է։
Հայաստանն այսօր տարածք է, որը չեն գրավում, քանի որ ժամանակ չունեն, կամ էլ տարածք նվաճելը նորաձև չէ։
«Տարածաշրջանում հնարավոր է այլ ապագա»,- այս մասին իր սոցիալական ցանցի էջում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ անդրադառնալով Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում գտնվող երկաթուղային կայանին։
Ալիևի հետ հարաբերություններում ռուսական բանակի գործոն չկա, կա ինչ-որ եվրոպական հեռադիտակավորների գործոն, այլ կերպ ասած՝ ոչինչ էլ չկա:
The Atlantic ամսագիրը, որի գլխավոր խմբագիր, լրագրող Ջեֆրի Գոլդբերգը պատահմամբ ավելացվել էր Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաների չաթում, հրապարակել է հաղորդագրությունների ամբողջական փոխանակումը Եմենին ամերիկյան հարվածների վերաբերյալ։
Խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հարց ուղղեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ ակնկալելով պատասխան ստանալ Սյունիքում սահմանին տեղի ունեցող իրավիճակի վերաբերյալ։ Իշխանական պատգամավորը նաև ասաց, որ ստացել է տեսանյութեր, որոնք արձանագրել են սահմանին Ադրբեջանի կողմից կրակոցները։
Նիկոլ Փաշինյանն իրեն թույլ է տալիս Հայաստանի Հանրապետության անկախությունը հռչակած ամբիոնից հայտարարել «ղարաբաղյան շարժումը չշարունակելու քաղաքական որոշման» մասին, որովհետև Հայաստանի քաղաքական ուժերն ու հանրությունը չեն կարողանում քաղաքական որոշում կայացնել՝ իրեն քաղաքական որոշումներ կայացնելուց առնվազն մի քանի կիլոմետր հեռու պահելու հարցում։
Ավելի վաղ Սուդանի զինված ուժերը կարողացել էին նաև ԱԱՈւ-ից հետ գրավել Խարթումի նախագահական պալատը և Կենտրոնական բանկը, վերահսկողություն ապահովել Ալ Մանշեյա կամուրջի նկատմամբ, որը Կապույտ Նեղոսով միացնում է Խարթումը և Հյուսիսային Խարթումը:
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին, թե ինչո՞ւ է ՀՀ արձագանքն ասիմետրիկ Ադրբեջանի ապակառուցողական դիրքավորմանը։
Նիկոլ Փաշինյանը գերիների վերադարձի հետ կապված նոր բան չունի ասելու: ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նա հայտարարեց, որ այն գործիքակազմը, որը կիրառել են, շարունակում են կիրառել և ապագայում էլ պետք է կիրառեն:
Հայաստանի խորհրդարանը մարտի 26-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը։
Խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ ունեցած հեռախոսազրույցի մանրամասներին՝ շեշտելով, որ զրույցի առաջին արձանագրումն ըստ էության Հայաստան-Միացյալ Նահանգներ գործընկերության նկատմամբ հետաքրքրությունների վերահաստատումն էր։
Պատերազմի վտանգ կա, բայց դրա համար առիթ չկա։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
Հայաստանի խորհրդարանը մարտի 26-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը
Մարտի 16-21-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանն ապատեղեկատվություն էր տարածել՝ հայկական զինված ուժերին մեղադրելով սահմանագոտու հարավարևելյան ու արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու համար:
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենը խորը մտահոգություն է հայտնել փետրվար և մարտ ամիսներին Սիրիայի հարավ-արևմտյան, այդ թվում՝ Դամասկոսի, Հոմսի և ափամերձ շրջանների ուղղությամբ իսրայելական ավիահարվածների մասին:
Ըստ Սանչեսի՝ աշխարհում աշխարհաքաղաքական իրադրությունը բարդացել է, այդ թվում, Դոնալդ Թրամփի իշխանության վերադառնալուց հետո ԱՄՆ-ի ուղեգծի փոփոխությունների պատճառով։
Բատիր Ամանովն իր խոսքում ընդգծել է նաև հայ և թուրքմեն գիտնականների միջև համագործակցությունն ու գործընկերությունը մասնավորապես սեյսմոլոգիայի, ֆիզիկայի ոլորտներում։
Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի գնահատմամբ, սակայն, այս ցույցերի հետևանքով տարածաշրջանում և Հայաստանում լուրջ ազդեցություն չպետք է սպասել, բայց աշխարհաքաղաքական իրողությունները նոր զարգացումներ կբերեն տարածաշրջան։
Հունվարին Դոնալդ Թրամփի որդու՝ Դոնալդ Թրամփ Կրտսերի այցից հետո ԱՄՆ նախագահը բազմիցս խոսել է միներալներով հարուստ կղզին, որն ինքնավար տարածք է Դանիայի կազմում, ամերիկյան վերահսկողության տակ վերցնելու մտադրության մասին։
Հրամանագրով նաև նահանգներին արգելվում է հաշվել այն քվեաթերթիկները, որոնք ընտրական հանձնաժողովի աշխատակիցները փոստով ստանում են ընտրությունների օրվանից հետո:
Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտի 18-ին Իսրայելի կողմից ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր 792 պաղեստինցի է զոհվել, ևս 1663-ը՝ վիրավորվել, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են։
Հութիները հաստատել են, որ ամերիկյան ավիացիան առնվազն 10 ավիահարված է հասցրել Սաադայի Ալ Սալեմ և Սահար շրջաններին, սակայն նյութական կամ մարդկային կորուստների մասին չի նշվում։
Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրատնտեսական հարաբերությունները լարվել են Սպիտակ տուն Դոնալդ Թրամփի վերադառնալուց հետո:
Գոլդբերգի խոսքով՝ չաթում, բացի Ուոլցից, եղել են Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Թրամփը նաև Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ վստահում է իր ազգային անվտանգության թիմի բոլոր անդամներին, այդ թվում՝ Ուոլցին, չնայած տեղի ունեցածին:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Սթիվեն Կապուսը հայտարարել է, որ դրամաշնորհի համաձայնության չեղարկումը «հսկայական նվեր կլիներ Ամերիկայի թշնամիների համար»:
Համաձայնագիրը կմտնի ուժի մեջ այն պահից, երբ կողմերը փոխանակեն դրա վավերացման մասին դիվանագիտական ծանուցումներ։