Բաժիններ՝

Լիբիայի ափերի մոտ առնվազն յոթ միգրանտ է զոհվել

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիից արևելք գտնվող Կասր ալ-Աքյար ծովափնյա քաղաքի լողափում յոթ միգրանտի մարմինէ հայտնաբերվել։

Սոցցանցերում տարածված տեղեկությունների համաձայն, զոհերի մարմինները, այդ թվում՝ կնոջ և երեխայի, ափ են դուրս բերել ծովի ալիքները։ Սա հաստատել է քաղաքի ոստիկանության բաժնի աշխատակիցը, փոխանցում է Սինխուան։

Զոհվածների և անհետ կորածների իրական թիվը դեռևս պարզ չէ՝ ծովում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։ Նշվում է, որ դեպքի հանգամանքները պարզելու համար քննություն է ընթանում։

Լիբիան համարվում է կարևոր տարանցիկ կետ անօրինական միգրանտների համար՝ Եվրոպային մոտ գտնվելու և Միջերկրական ծովի հետ երկար ափ ունենալու պատճառով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728