Բաժիններ՝

Ուկրաինայի հարցով բանակցությունների ժամանակ եվրոպացիները նստած են եղել նախասրահում. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Вести»-ի լրագրող Պավել Զարուբինին պատմել է, թե ինչով են զբաղված եղել եվրոպական երկրների ներկայացուցիչները Ժնևում՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների ժամանակ։

«Նրանք ինչ-որ տեղ նախասրահում նստած սուրճ էին խմում։ Դե, երևի, միմյանց հետ զրուցել են»,- նշել է Լավրովը։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակԴմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը եվրոպացիների մասնակցությունը խաղաղության բանակցություններին իմաստալից չի համարում։

«Նրանք ոչ մի հարցում չեն կարող օգնել՝ հաշվի առնելով նրանց տրամադրվածությունը։ Դուք հենց նոր հիշատակեցիք եվրոպական դիվանագիտության ղեկավարին՝ իր «փայլուն» հայտարարություններով։ Նման դիրքորոշմամբ նրանք ինչո՞վ կարող են օգնել։ Դժվար թե որևէ հարցում»։

Պեսկովը նաև պատմել է, թե ինչ են իրեն հայտնել բանակցային խմբի մասնակիցները ժնևյան հանդիպման մասին։ «Բարդ աշխատանքային գործընթաց է, շատ բարդ։ Գործընթացն ընթացքի մեջ է, վերլուծելու և երկրի ղեկավարի հետ քննարկելու շատ բաներ կան»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս