Իրանի ԱԳ նախարարն ու ԱԷՄԳ գլխավոր տնօրենը հեռախոսազրույց են անցկացրել
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հեռախոսազրույց են անցկացրել, որի ընթացքում կարևորել են երկխոսությունը Թեհրանի և Վաշինգտոնի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքում։
Այդ մասին հայտնել է իրանական IRNA գործակալությունը։
Նշվում է, որ Արաղչին և Գրոսին քննարկել են վերջին օրադարձությունները, որոնք վերաբերում են Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցություններին։
«Կողմերը նաև ընդգծել են կառուցողական փոխգործակցության և երկխոսության օգտագործման կարևորությունը բանակցային գործընթացն առաջ մղելու և ամուր փոխըմբռնման հասնելու հարցում»,- ասված է իրանական գործակալության հաղորդագրության մեջ։



