Բաժիններ՝

Թրամփի բժիշկը հայտնել է, որ նա այլևս վտանգավոր չէ շրջապատողների համար կորոնավիրուսով վարակման առումով

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի բուժող բժիշկ Շոն Քոնլին հոկտեմբերի 11-ին հայտնել է, որ պետության ղեկավարն այլևս վտանգ չի ներկայացնում շրջապատողների համար կորոնավիրուսի տարածման տեսակետից: Համապատասխան հայտարարությունը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«Այս երեկոյան ես ուրախ եմ հայտնելու, որ ի հավելումն այն բանի, որ նախագահը համապատասխանում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների չափանիշներին, որոնք թույլ են տալիս մեկուսացման անվտանգ դադարեցումը, (կորոնավիրուսի առկայության) առավոտյան թեստը ցույց տվեց, որ նախագահն այլևս ուրիշների համար վտանգ չի ներկայացնում վարակաման առումով»,- նշված է տեքստում:

«Այսօր՝ ախտանիշերի հայտնվելուց հետո 10-րդ օրը, ավելի քան 24 ժամ ջերմության և մյուս ախտանիշերի զարգացման բացակայությամբ հանդերձ բազմազան բարձրորակ թեստերը ցույց են տալիս, որ այլևս հիմքեր չկան ասելու վիրուսի ակտիվ բազմացման մասին,- ուշադրություն է հրավիրել Քոնլին:- Բացի դրանից, ամբողջ հիվանդության ընթացքում անցկացվող թեստավորումը ցույց է տալիս (օրգանիզմում) վիրուսային ծանրաբեռնության նվազումը (…)»: Բժիշկը հավաստիացրել է, որ կհսկի Թրամփի վիճակին՝ նրա ակտիվ գրաֆիկի վերադառնալու համեմատ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս