Թրամփը մտադիր է երկու հանրահավաք անցկացնել հաջորդ շաբաթ. Bloomberg
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է եւս երկու հանրահավաք անցկացնել հաջորդ շաբաթ՝ ի լրումն արդեն ծանուցված հոկտեմբերի 12-ի միջոցառման: Այդ մասին հոկտեմբերի 10-ին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքական գործչի նախընտրական շտաբին:
Հանրահավաքը կանցկացվի Փենսիլվանիայի նահանգում՝ հոկտեմբերի 13-ին եւ Այովայի նահանգում՝ հոկտեմբերի 14-ին՝ թռիչքադաշտում, նախագահական ինքնաթիռի օդանավասանդուղքի մոտ, ինչպես Թրամփն արդեն քանիցս ավելի վաղ արել էր:
Թրամփը լույս հոկտեմբերի 2-ի գիշերը հայտնել էր կորոնավիրուսի դրական թեստի մասին:
Նախազգուշական նկատառումներով նա հոսպիտալացվել է մի քանի օրով, բայց հոկտեմբերի 5-ից գտնվում է Սպիտակ տանը: Սպասվում է, որ երկուշաբթի օրը նա կողնակիցների առջեւ հանդես կգա Ֆլորիդայում կայանալիք հանրահավաքում:
Հոկտեմբերի 10-ին նա առաջին անգամ հայտնվել է իր կողմակիցների առջեւ՝ Սպիտակ տան պատժգամբից հանդես գալով մոտավորապես 20-րոպեանոց ճառով: Ավելի վաղ նրա անձնական բժիշկն ասել է, որ վերջնականապես կարելի կլինի «շունչ քաշել» եւ նախագահի առողջության համար հանգիստ լինել հաջորդ շաբաթ: Թրամփն ինքը վստահեցնում է, որ իրեն հիանալի է զգում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: