Բաժիններ՝

Մոլդովայի ՆԳ նախարարը հայտարարել է, որ կրկնակի վարակվել է կորոնավիրուսով

Մոլդովայի ներքին գործերի նախարար Պավել Վոյկուն հոկտեմբերի 11-ին հաղորդել է, որ կրկին վարակվել է կորոնավիրուսով եւ գտնվում է ռեանիմացիայում, որտեղ բուժընթաց է անցնում:

Առաջին անգամ Վոյկուն հայտնել էր, որ իրեն կորոնավիրուս էին ախտորոշել մայիսին:

«Սեպտեմբերին ինձ մոտ առողջության հետ կապված խնդիրներ են առաջացել, որոնք առաջ են բերել իմունիտետի խիստ թուլացում, այդ պատճառով ես խոցելի եմ դարձել: Անցյալ շաբաթ թեստն անցկացնելուց հետո հաստատվեց, որ ես կրկնակի վարակվել եմ կորոնավիրուսով: Ներկայում ես գտնվում եմ հիվանդանոցի ռեանիմացիայի բաժանմունքում եւ բուժում եմ ստանում»,-Վոյկուն գրել է Facebook-ի իր էջում:

Նախարարը նշել է, որ նրա առողջական վիճակը բարելավվել է, նա հույս ունի, որ մոտ ժամանակներս կվերադառնա աշխատանքի: Ավելի վաղ Մոլդովայի իշխանությունները հաղորդել էին կորոնավիրուսի 61 հազար 762 գրանցված դեպքերի մասին: Հիվանդացածներից 1458-ը մահացել են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս