ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարեց իր թվիթերյան խոստումը։ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատժեցին Սիրիայի կառավարությանը՝ Արևելյան Գուտայի Դումա քաղաքում քիմիական հարձակում իրականացնելու համար, որը հարյուրավոր կյանքեր էր խլել։
Մարտի 28-ից 29-ը Միացյալ Թագավորությունից, Վրաստանից և Մոլդովայի Հանրապետությունից փորձագետների մի խումբ համախմբվել էր՝ կանանց արդարադատության հասանելիության վերաբերյալ էլեկտրոնային ուսուցման նոր դասընթացի մշակման նպատակով:
Վրաստանի վիճակագրական ազգային ծառայության տվյալներով, 2018-ի առաջին եռամսյակում երկրի արտաքին առեւտրաշրջանառության աճ է արձանագրվել։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ռուսաստանի հայտով արտահերթ նիստ է գումարել:
Ռուսաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի քննարկմանն է ներկայացրել բանաձևի նախագիծ, որը դատապարտում է Սիրիայի տարածքում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից հրթիռային հարվածները և կոչ անում դադարեցնել այդ երկրի նկատմամբ ագրեսիան:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մշտական խորհուրդը դատապարտել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Սիրիային հասցրած հրթիռային հարվածները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ճիշտ է համարում Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից իրականացված ռազմական գործողությունն ընդդեմ Սիրիայի:
Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Սիրիայի օբյեկտների վրա արձակված բոլոր հրթիռները խոցել են նախատեսված թիրախները:
Ադրբեջանում ապրիլի 11-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններին և դրանց արդյունքներին են անդրադարձել իսպանական լրատվամիջոցները:
Անկարայի ոստիկանությունը ցրել է թուրքական ընդդիմադիր «Վաթան» կուսակցության բողոքի ակցիան, որը կազմակերպվել էր Միացյալ Նահանգների դեսպանատան դիմաց՝ ի նշան ԱՄՆ և դաշնակիցների կողմից Սիրիայի դեմ իրականացված հարձակման դեմ բողոքի:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ռուսաստանի հայտով արտահերթ նիստ կանցկացնի:
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը և ռազմածովային գեներալ Ջոզեֆ Դանֆորդը հայտարարել են, որ արևմտյան ուժերի օդային հարվածները հիմնականում ուղղված են եղել երեք քիմիական ձեռնարկությունների ուղղությամբ:
Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Սիրիայի օբյեկտները հրիթիռակոծելը սադրանք է, նոր էսկալացիա: «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց արաբագետ Արաքս Փաշայանը` մեկնաբանելով Սիրիայում տեղի ունեցող զարգացումները:
Հալեպում իրականում կյանքն իր բնականոն ընթացքի մեջ է, բնակիչները զբաղված են իրենց սովորական առօրյայով:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից իրականացված հարձակումն ամրապնդում է սիրիացիների վճռականությունն ահաբեկչության դեմ պայքարում:
Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Սիրիայի օբյեկտները հրթիռակոծելուց հետո զարգացումները կտեղափոխվեն քաղաքական, տեղեկատվական դաշտ:
Euronews հեռուստաընկերությունը Սիրիայի քրիստոնյաների մասին ռեպորտաժ է ներկայացրել:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը Ռուսաստան, որը նախատեսվում է մայիսին, կկայանա:
Իրանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Միացյալ Նահանգների և դաշնակիցների հրթիռային ներխուժումը Սիրայի տարածք:
Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Սիրիայի տարածքը հրթիռակոծելու ժամանակ թուրքական Ինջիրլիքի ռազմաբազան չի օգտագործվել:
Սիրիայում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի կողմից հրթիռային հարվածներից հետո` ի պաշտպանություն իշխանության անցկացվել է ակցիա:
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին հրամանագիր է ստորագրել երկրում արտակարգ դրության ռեժիմը ևս երեք ամսով երկարաձգելու վերաբերյալ:
Մեծ Բրիտանիան հուսով է, որ դաշնակիցների հետ ստիպված չի լինի նոր հարվածներ հասցնել Սիրիայի դեմ:
Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին Սիրիայի դեմ ապրիլի 14-ի վաղ առավոտյան իրականացված հարձակումներից հետո Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարներին հանցագործ է անվանել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սպառնալիքներից անցավ կտրուկ գործողությունների։ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի զինված ուժերը համատեղ պատժիչ հարված են հասցրել սիրիական վարչակարգին՝ սեփական բնակչության դեմ քիմիական զենք կիրառելու մեղադրանքի հիման վրա:
Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել ԱՄՆ-ի և դաշնակիցների կողմից Սիրիան հրթիռակոծելու հարցով:
Սիրիայում քիմիական զենքի կիրառումը մարդու արարքներ չեն, այլ գազանի կողմից արված հանցագործություններ:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան սիրիական ռազմական ու քաղաքացիական օբյեկտների վրա բաց են թողել ավելի քան 100 հրթիռ:
Թուրքական «Haberturk» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Այստեղ շաբաթվա վերջն է» հաղորդման ժամանակ հեռուստադիտողներին բացատրել են, թե ինչպես պետք է գանձ որոնել: Հաղորդմանը հյուրընկալված Ուղուր Քուլաչ անունով քաղաքացին իրեն ներկայացրել է գանձախուզության մասնագետ:
Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ապրիլի 13-ի գիշերը Սիրիայի դեմ ռազմական գործողություն են սկսել՝ այդ երկրին հրթիռային հարվածներ հասցնելով: