5,9 մագնիտուդով երկրաշարժ է ապրիլի 19-ին տեղի ունեցել Իրանի հարավի Բուշիրի նահանգում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը կարող է կայանալ Շվեյցարիայում:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 18-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը:
NASA-ի՝ կյանքի համար պոտենցիալ կերպով պիտանի մոլորակների որոնման տիեզերական աստղադիտակն ապրիլի 18-ին հաջողությամբ ուղեծիր է դուրս բերվել:
Ղրղզստանի խորհրդարանի պատգամավորները ապրիլի 19-ին քվեարկել են վարչապետ Սափար Իսակովի գլխավորած հանրապետության կառավարության կազմին անվստահություն հայտնելու օգտին:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի նահանգապետ Ջերի Բրաունը կարգադրել է, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պլանի համաձայն, 400 ազգային գվարդիականների ներգրավել Մեքսիկայի հետ սահմանի պահպանությանը:
Ճապոնիան եւ ԱՄՆ-ը համաձայնության եկել ստեղծելու երկկողմ կոնսուլտացիաների նոր մեխանիզմ՝ ազատ եւ արդարացի առեւտրական հարաբերություներ հաստատելու նպատակով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավաստել է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպում անցկացնելու պատրաստակամությունը, որը, նրա խոսքով, կկայանա առաջիկա շաբաթներին:
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին մնացել է առանց վելշ քորգի փեմբրոք ցեղատեսակի իր շների:
Ամստերդամում հուղարկավորության ինդուստրիայի ցուցահանդեսում ցուցադրել են ինքնասպանությունների համար նախատեսված մեքենայի նախատիպը:
Աշխարհում միակ մարդը, որին դեմքի երկու փոխպատվաստում են կատարել, հավատում Է, որ շուտով ապաքինվելու է։
Շվեդիայի Գերագույն դատարանն ապրիլի 17-ին հաստատել է ստորին ատյանների դատարանների վճիռն առ այն, որ թագավորության պատմության մեջ առաջին անգամ բուհը հարկադրված կլինի փոխհատուցում վճարել ուսանողին անորակ կրթության համար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անշահավետ է համարում Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերություն (ԱԽԳ) երկրի վերադառնալու գաղափարը եւ հանդես է գալիս երկկողմ համաձայնագրերի կնքման օգտին:
«Հայաստանի ներուժը չի զիջում Իսրայելին»,- այս մասին այսօր Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ ասաց Զենքի համաշխարհային վաճառքի վերլուծության կենտրոնի տնօրեն, «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր, գնդապետ Իգոր Կորոտչենկոն:
Իրաքի ծանր հանցագործությունների դատարանը 7 արտասահմանցի կանանց վերաբերյալ ձերբակալության և մահապատժի դատավճիռներ է կայացրել:
ԱՄՆ Նևադա նահանգի դատարանը որոշում է ընդունել՝ պարտավորեցնելով իլյուզիոնիստ Դեյվիդ Կոպերֆիլդին բացահայտել իր անհայտացման հետ կապված հնարքի ձևը:
Մինչ մեկնաբանների մեծ մասը կենտրոնացել է Սիրիայում ամերիկյան, բրիտանական և ֆրանսիական թիրախային հրթիռակոծության պատճառների և հետևանքների վրա, շատ քչերն են գիտակցում, որ այս հարձակման արդյունքում ամենաշատ տուժողը Թուրքիան է:
Սիրիայում գտնվող ամերիկացի զինվորականների նպատակը ոչ թե իշխանությունների փոփոխությունն է, այլ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նպատակն է:
Ամերիկացիների մեծամասնությունը հանդես է գալիս Ռուսաստանի նկատմամբ ավելի խիստ պատժամիջոցներ սահմանելու օգտին:
Թուրքիայի «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները հայտարարել է երկրի արտահերթ նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին:
Թուրքիայում 2018 թվականի հունիսի 24-ին արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն:
Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը չի պարզել այն նյութի ծագման երկիրը, որով թունավորվել էին Սերգեյ եւ Յուլյա Սկրիպալները:
Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը Սիրիայի իրադրության շուրջ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ կայացած խոսակցությունից հետո հայտարարել է, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել հետագա էսկալացումը կանխելու համար, նախեւառաջ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ։
Բալթիական նավատորմի նավերի ջոկատը՝ «Յարոսլավ Մուդրի» պահականավի եւ «Լենա» լցանավի կազմով, դուրս է եկել Բալթիյսկից եւ ուղղություն վերցրել Միջերկրական ծով:
Լոնդոնը պարտավորվում է Սկրիպալի գործի վերաբերյալ Մոսկվայի հարցերին պատասխանել հարցումն ուղարկելու պահից տասնօրյա ժամանակամիջոցում, այսինքն՝ մինչեւ ապրիլի 23-ը ներառյալ:
ԳԴՀ-ի ֆեդերալ ոստիկանությունը գերատեսչության գոյության ողջ ժամանակաշրջանում ամենախոշոր գործողությունն է անցկացրել կազմակերպված հանցավորության դեմ, որի արդյունքում ձերբակալվել են 100-ից ավելի կասկածյալներ:
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունն Իմիա կղզիների պատկանելության վերաբերյալ Անկարայի հայտարարությունները համարել է անհիմն եւ հայտարարել, որ այդ կղզիների նկատմամբ Հունաստանի սուվերենությունը որոշված է մի քանի միջազգային համաձայնագրերով։
ՉԺՀ-ի Ժողովրդաազատագրական բանակի ռազմածովային ուժերն ապրիլի 18-ին 2016 թվականից ի վեր առաջին անգամ մարտական հրաձգությամբ զորավարժությոններ են սկսել Թայվանի նեղուցում:
«Վնուկովո»-ում մեղուներով լի բեռնարկղն ապահերմետիկացվել է մարդատար հանրանավի բեռնային հատվածամաս տեղափոխելիս, ուղեւորներին տարահանել են ինքնաթիռից:
Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանում իրադրությունը կզարգանա օրենքի շրջանակներում: